27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարա՞ս՝ բախտդ փորձի.ԵԿՄ փոխնախագահները պատասխանել են Ծաղիկ Ռուբոյին

ԵԿՄ վարչության փոխնախագահներին խնդրել ենք մեկնաբանել Ռուբեն Գեւորգյանի՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հասցեին հնչեցրած խոսքը:

Մեծ Սպարապետի ողբերգական կորստից հետո երկրապահական բազմահազարանոց ընտանիքի խնդրանքով  Գեներալ Մանվել Գրիգորյանը համաձայնեց առաջադրվել ԵԿՄ վարչության նախագահ: Այնպես որ զուր ես Գեներալի առաջադրումը վերագրում քեզ:

Իսկ Գեներալը երկրապահի անդամատոմսը ստացել է 1990 թվականին, Հադրութի պաշտպանական դիրքերում երջանկահիշատակ, մարտական խաչի ասպետներ Մեխակ Մեխակյանի, Հայրապետ Նավասարդյանի, Արայիկ Հարությունյանի, Թաթուլ Խաչատրյանի հետ միասին: Այդ օրերին երկրապահական տոմս ստացողներն էին նաև Սարիկ Կարապետյանը, Արմեն Սայադյանը, Արայիկ Գրիգորյանը, ովքեր և՛ կռվեցին, և՛ բանակ կազմավորեցին:

Մի խեղաթյուրի երկրապահի պատմությունը: Իսկ ինչ մնում է Գեներալի խոսել իմանալ չիմանալուն, գուցե դու չգիտես, բայց ասեմ իմանաս, որ երկրապահ ջոկատներում խոյեցի, մշեցի, սասունցի, ապարանցի, էջմիածնեցի, երեւանցի, քյավառցի տղերք էին, որոնք գուցե քեզ նման լեզվանի չէին, բայց հանուն հայրենիքի կռվել գիտեին: Եվ ջոկատ կազմելով կռվեցին, կռվելով բանակ կազմավորեցին, բանակով հաղթեցին, հաղթելուց  հետո էլ իրենց կոլորիտին բնորոշ բառ ու բանով երգեցին ու պարեցին:

Մտել ես քաղաքական դաշտ՝ լրի՞վ ես հիշողության կորստով տառապում: Մոռացե՞լ ես քանի-քանի անգամ ես զորավար Մանվել Գրիգորյանին շեֆով դիմել, մոռացե՞լ ես՝ քանի՞ անգամ ես ինքդ քվեարկել, որ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը դարձյալ վերընտրվի ԵԿՄ վարչության նախագահ: Անցյալն ուրանալը լավ բան չէ:

Լավ բաներ չես սովորել քաղաքական շեֆերիդ կողքին: Քեզ վերապահում ես միասնության մասին կոչեր անելու իրավունքը, բայց փորձում ես քաղաքի տղեքին առանձնացնել գյուղի տղեքից: Քաղաքի եւ գյուղի տղաներն էին, որ միասնաբար, ուս ուսի տված հաղթեցին Արցախյան պատերազմում: Նույն լեգենդար 5-րդ բրիգադում Հանրապետության տարբեր տարածքների գումարտակների թվում էր նաւ Երեւանի գումարտակը:

Ո՞վ գիտի՝ մի ժամով զոն ես նայել, արդեն չես հասկանում՝ ո՞ւմից ես ատչոտ պահանջում: Դու իսկի հարյուրհազարավոր եռասերունդ երկրապահական ընտանիքի ամենակրտսեր պատանի երկրապահին չես կարող ատչոտ տալ:

Սթափվիր, մտածիր ու գտիր տարբերակներ, որ ԵԿՄ հաջորդ համագումարից առաջ դարձյալ գաս զորավարի մոտ, ներում խնդրես, աղաչես, որ քեզ ընդունի:

ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյան

Կանգ ա՛ռ Ռուբեն …

Եթե մենք խոսում ենք Սպարապետի գաղափարներից կամ նախանշած ճանապարհներից,ապա նման քայլերով կատարում ես ճիշտ հակառակը`քանդելով մեր միջև բոլոր կամուրջները և այլևս ոչ մի սրբություն չես թողնում:

Ով-ով, բայց դու իրավունք չունես Զորավարի մասին նման քամահրանքով խոսես:Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես Սպարապետի ընտանիքի խնդրանքով, հազարավոր ազատամարտիկներ միաձայն ընտրեցին Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին Երկրապահի նախագահ`իրենց հույսերը կապելով նրա հետ:

Կարո՞ղ ես պատասխանել, թե ինչ փոխվեց , որ 2014թ. փետրվար ամսին կայացած ԵԿՄ վերջին համագումարի նախորդ գիշերն ինձանից հարցնում էիր, թե ինչ եղավ համագումարի քո մանդատը խոսեցի արդյոք Գեներալի հետ` միջնորդելու համար,որ դու եթե նույնիսկ ուշանաս համագումարից, ապա իր համաձայնությամբ քեզ ընտրենք վարչության անդամ, հետո էլ վարորդիդ ուղարկեցիր գիշերով ԵԿՄ շենք մանդատդ վերցնելու, սակայն հաջորդ օրը չեկար համագումարի կամ գուցե քեզ թույլ չտվեցին…

Ինչ վերաբերում է ՛՛աչոտ՛՛ պահանջելուդ, Զորավարից ՛՛աչոտ՛՛ պահանջել նշանակում է տասնյակ հազարավոր երկրապահներից ՛՛աչոտ՛՛ պահանջես:Կարա՞ս՝ բախտդ փորձի, ինչ ասեմ…

Ամփոփելով խոսքս`մեկ անգամ ևս հիշեցնում եմ,որ ամբողջ երկրապահը կանգնած է Զորավարի կողքին և միանշանակ սատարում է Հայաստանի զինված ուժերի Գերագույն-Գլխավոր հրամանատարին, մեր մարտական ընկերոջը` Սերժ Սարգսյանին:

Ղուկաս Ուլիխանյան՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ

Սթափության կոչ անելով մեր կազմակերպությունը լքած և քաղաքական պատվերով Երկրապահին ու նրա առաջնորդին վարկաբեկել փորձող Ռուբեն Գևորգյանին ի սկզբանե նշեմ, որ զուր են նրա բոլոր փորձերը, որովհետև ոչինչ չի կարող ազդել ԵԿՄ վարչության նախագահ, բոլոր երկրապահների հրամանատար, Զորավար Մանվել Գրիգորյանի հեղինակության վրա:

Զորավարը տասնյակ տարիների ընթացքում ոչ միայն վաստակել է այդ հեղինակությունը, երկրապահների սերն ու հարգանքը, այլև իր ուրույն դերակատարությունն էունեցել նորանկախ Հայաստաի պատմության էջերում:

Մանվել Գրիգորյանը 1999-ին ընտրվել և հետո վեց անգամ ԵԿՄ վարչության նախագահ է վերընտրվել`բոլոր երկրապահների կողմից, որովհետև գործով է ապացուցել, որ արժանի է դառնալ Երկրապահի և բանակի հիմնադիր Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործի շարունակողը:

Որովհետեւ պատերազմի ամենաթեժ պահին իր տղերքի հետ միասին միաժամանակ երկու ճակատ է պահել,անհավասար մարտերում տարել է անհավանակ հաղթանակներ, ինչի համար ժամանակին Արցախի իշխանությունների կողմից արժանացել է ՛՛Արցախի հերոս՛՛-ի, իսկ ժողովրդի կողմից ՛՛Ազատագրող Զորավարի ՛՛կոչումներին:

Որովհետև հետագայում շարունակել է ծառայել մեր ժողովրդին ու զինադադրից հետո տարիներ շարունակ փխրուն խաղաղության պայմաններում պաշտպանել սահմանագծի ամենաբարդ հատվածները:Իսկ արդեն որպես ԵԿՄ վարչության նախագահ ավելի քան 15 տարի շարունակում է Երկրապահը տանել Սպարապետի նախախշած ուղով:

Ու այսօր չկա ավելի կարևոր գործ,քան մեր զոհված ընկերների, այդ թվում լուսահոգի Սամվել Գևորգյանի, հիշատակը վառ պահելը, նրանց սխրանքը եկող սերունդներին փոխանցելը, վերջիններիս երկրապահական ոգով դաստիարակելը և հայրենիքի սահմաններին կանգնած զինվորին` այսօրվա թիվ մեկ երկրապահին ամեն կերպ աջակցելը:

Չմոռանանք,թե ով է ղեկավարում այդ բոլոր աշխատանքները, ով է ամեն կերպ փորձում պահել երկրապահական մեծ ընտանիքի միասնականությաւոնը, ով է նեղության պահին կանգնած յուրաքանչյուր երկրապահի թիկունքին, ով է օրենք նախաձեռնում ՛՛Երկրապահի մասին՛՛ և այլն,և այլն…

Ի վերջո մի մոռացեք, որ դութ ևս ճանապարհ եք անցել Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, հազար անգամ կատարել եք նրա հանձնարարությունները և բարձրաձայնել երկրապահի միասնականության անհրաժեշտության մասին:

Մի մոռացեք, որ տարիներ շարունակ ամենատարբեր քաղաքական շահերից ելնելով,փորձեր են արվել ստեղծել ՛՛Երկրապահին՛՛ զուգահեռ կառույցներ և բոլորի ճակատագիրն էլնույնն են եղել` դրանք ցրվել են ու տղերքը վերադարձել են տուն`այսինքն մայր կառույց ԵԿՄ: Վաղ թե ուշ դուք էլ եք վերադառնալու և այնպես արեք, որ Ձեր մեկօրյա քաղաքական ՛՛պոռթկումների՛՛  պատճառով վաղը չամաչեք նայել Ձեր երբեմնի ընկերների աչքերին:

Ի վերջո պատերազմը ավարտված չէ, այն ամեն րոպե կարող է վերսկսվել և բոլորս անկախ քաղաքական հայացքներց մարտադաշտ ենք մեկնելու երկրապահի դրոշի ներքո` Զորավար Մանվել Գրիգորյանի հրամանատրությամբ:Հասկացեք, որ ինչ էլ ասեք երկրապահների հրամանատարի` Մանվել Գրիգորյանի հասցեին, դուք ասում եք բոլոր երկրապահներս, մեր անցած ուղու, մեր կերտած պատմության, հետևաբար նաև Ձեր հասցեին, քանի որ ժամանակին դուք էլ եք մեր կողքին անցել այդ ուղին:

Վերջում միտքս ավարտեմ ավելի պարզ լեզվով.Ռուբեն Գևորգյան,քաղաքի տղա ես, չգիտե՞ս որ էդ ձևով, այսինքն լրատվությամբ, համասփյուռով ու հարյուրավոր վարձու մեկնաբանություն գրողների ուղեկցությամբ տղամարդը ՛՛ատչոտ՛՛ , այսինքն բացատրություն չի ուզում: Երկրապահի տեղն էլ գիտես, Զորավարի տեղն էլ: Արի…եթե չես համարձակվում/ դա ևս բնական եմ համարում/ գոնե լռի:Առավել մի բորբոքիր իրավիճակը և հավատա շարունակելու դեպքում էս ամենը երկրապահները չեն ների…

ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ