22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հասարակություն, որտեղ թագավորում է Սերը. Մեծերը Աստծո մասին

“Քրիստոսը պատվիրաններով և սեփական օրինակով ցույց տվեց, որ Աստված մեր hայրն է, իսկ մենք` Նրա զավակները: Նա մատնանշեց մի հասարակություն, որտեղ թագավորում է Սերը: Ուստի կյանքի կառավարման փնտրտուքներում մենք պետք է մտածենք, թե ինչպիսին կուզեինք տեսնել մեր զավակներին, ինչ վարք ենք սպասում նրանցից: Մեզ դուր է գալիս, երբ նրանք ջանադիր են, անկեղծ, ուրախ, բարյացակամ: Մեզ հաճելի է, երբ նրանք ուրախանում են: Երբեմն էլ դառնություն ու ցավ ենք զգում, բայց հոգ չէ. եկեք երջանիկ լինենք այնքան, որքան հնարավոր է: Եվ քանի դեռ բարեկեցության և հաջողության մեջ ենք, եկեք օգնենք նրանց, ովքեր զրկված են դրանցից: Որքան ավելի մեծ է երջանկություն ունենալու ձգտումը, այնքան ավելի կարող ենք այն փոխանցել ուրիշներին: Չէ որ մենք հավատում ենք, որ այս կյանքը սոսկ նախապատրաստություն է դեպի հավիտենություն:

Գիտությունը քայլ առ քայլ առաջ է գնում գիտական փորձերի ճանապարհով, փորձարկումների և սխալների մեթոդով: Այն հարստանում է և ձեռքբերումների, և անհաջողությունների հաշվին: Միթե նույնպիսին չէ նաև քրիստոնեական ճանապարհը: Հավատացյալները միշտ գրում և քարոզում են, որ հավատը պետք է ստուգվի փորձի հիման վրա: Եթե մարդը ձգտում է պատվի, քաջության, համբերության, արդարության, ողորմածության և սիրո, ապա թող հետևի Քրիստոսին և այդ ամենի մեջ համոզվի իր սեփական փորձով: Ոչ մի գիտական հայտնագործություն չի խանգարի նրան այդ ընթացքում”:

Վիլյամ Հենրի ԲՐԵԳԳ –(1862-1942), անգլիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ