18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ա՛յ թառամած մոլախոտ. Ազատամարտիկների պատասխանը

Ազատամարտիկներն արձագանքում են “Ծաղիկ Ռուբոյի”` Ռուբեն Գեւորգյանի՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ուղղված խոսքին:

Ա՛յ թառամած մոլախոտ, էն ժամանակ Զորավարից  ՛՛ատչոտ՛՛ պահանջեիր, երբ որ սրբում էիր Զորավարի կոշիկները ու աղաչում,որ լինեիր ԵԿՄ-ի վարչության անդամ:Քանի որ քո պապաների տված կտերը քո համար ավելի քաղցր էին, ուստի ՛՛Զորավար ջան-ը՛՛ դարձավ  ՛՛քեզ ատչոտ տվող՛՛: Եթե դու մոռացել ես, հիշեցնեմ ,քո նման անբարո մարդիկ միշտ փոխում են ազգի հանդեպ հավատարմությունը: Քեզ խելոք պահի, թե չե մի օր կտրորենք  ու կանցնենք:

ԵԿՄ Գյումրու տարածքային բաժանմունքի նախագահ Վարդան Սարգսյան

Սաղ կյանքդ քծնեցիր, սրա-նրա ջաղացին ջուր լցրեցիր, հիմա քեզ ինչ պատահեց այ դավաճան հայվան: Առաջին հերթին դավաճանեցիր ոչ միայն Գեներալին, այլ ամբողջ ԵԿՄ-ին: Դու նշածդ ՛՛լվացքատան՛՛ մեջ կոշիկ սրբելու տրյապկա էիր: Վեր ընկի տեղդ մինչև հերթ հասնի քեզ:

Անիի տ/բ նախագահ Լևոն Պետրոսյան

Այ ոչխար չորքոտանի, դու քեզանից ինչ ես ներկայացնում, որ քեզ թույլ ես տալիս ու էսքան բան սարքում այ բջիջ: Մենակ թուրքի նման բամբասես պադվալից: Որ էդքան դուխով տղա ես, դուրս արի որջիցդ, խոսենք: Թե չե մի քանի անմեղ տղու հավաքել ես կողքդ, ուզում ես քցես անդունդ ու քեզ հարիր ձևով փախչես: Հիշիր, որ ընկնելու ես փորածդ փոսը, այ կեղտ:

Ախուրյանի տ/բ ն ախագահ Բարսեղ Բարսեղյան

Հոտից փախած անասունը միշտ հայտնվում է զոհասեղանին: Ծաղկունք չապրեցիր, բայց վախճան կապրես, եթե այսպես շարունակես: Էնքան ես ստորացված բոլորի կողմից , որ Գյումրիում հարցնում են`ախպեր ջան էդ ծաղիկ է, աղիք է՝ էդ ով է առյուծի սիրտ կերածը , կամ մի գուցե շինծու մեկն է թուրքերի կողմից պատվեր կատարող, որ էսքան տարի անունն էլ  չէինք   իմացել, բայց էսօր հավ չդառած հավկիթ է ածում:

Շիրակի մարզի ՛՛Պատանի երկրապահ՛՛  ակումբի նախագահ Վաչագան Սարգսյան

Նուբարաշենի եռասերունդ երկրապահ կամավորականերս զայրույթով տեղեկացանք Ծաղիկ Ռուբո կոչված կենդանու բարբաջանքին, որ ակնհայտորեն դոդ տերերի քմահաճույքով էր թելադրված։ Ա՛յ Ծաղիկ, դու կամ քո խելքին էն Ռազմիկը, Սմբատը, իրենց լրագրող համարող մի քանի դոդական լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է հասկանաք, որ ո՛չ  ձեր տերը, ո՛չ իր փողերն ի զորու չեն պաշտպանել ձեզ արդարադատ հայ ազգի զայրույթից։

Ես զարմանում եմ՝ պատերազմի թեժ պահին հազարավոր ազատամարտիկներ նայում էին Զորավար Մանվելի աչքերին, լսում նրա հրամաններն ու ռազմական հաջողությունների հասնում։ Այսօր, երբ հարաբերական անդորր է, հանկարծ իրար աչքերի մեջ նայելու հա՞րց է առաջանում։ Էս ո՞ւմ տեղն էս քեզ դրել։ Դու կարո՞ղ ես որեւէ ազատամարտիկի աչքերին նայել, այ դավաճա՛ն։ Նոր նաիրիհունանյա՞ն եք դարձել, ուզում եք թուրքի պատվերով հայ ազգը պառակտել, հայ ազգի, հայ մարդու կառույց երկրապահը պառակտել։ Չե՛ք կարող։ Պստլիկ եք՝ դու էլ քո հաստավիզ տերն էլ։

ԵԿՄ Նուբարաշենի Տ/Բ նախագահ Արմեն Գեւորգյան  

Էդ Ծաղիկ Ռուբոն ո՞վ է, որ համարձակվում է ամենայն հայոց զորավար Մանվել Գրիգորյանի անունը տալ։ Մանվել Գրիգորյանը ժողովրդի ծոցից ելած իսկական հերոս է։ Նա հաղթել է հայ ազգին պատերազմ պարտադրած արյունարբու թուրքին, հաղթական զինադադար է պարտադրել։ Այսօր էլ Զորավարը ջանք ու եռանդ չի խնայում, որ պատանի սերունդը հայրենասիրական դաստիարակություն ստանա, որ մենք տիրապետենք շարային, կրակային հմտությունների, լինենք հայրենասեր, հայրենաճանաչ։

Մանվել Գրիգորյանը մեր զորավարն է, եւ մենք վստահ ենք, որ միայն թուրքը կարող է բացատրություն պահանջել Զորավարից։ Իսկ դո՛ւ, Ծաղիկ Ռուբո, քո լեզվով խոսենք՝ կարո՞ղ ես ատչոտ տալ Պատանի երկրապահին։

՛՛Պատանի երկրապահ՛՛ կառույցի պատվո պահակային վաշտի սան Զարուհի Հարությունյան  

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ