07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց Երևանում

16 փետրվար, 2015թ, Երևան. Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին ՛՛Մոսկվա՛՛ կինոթատրոնում։ Փառատոնն այս տարի նվիրվում է  սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը: 

Բացման  արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Փառատոնը մեկնարկեց Օսկարի` ՛՛Լավագույն ֆիլմ՛՛անվանակարգում առաջադրված ՛՛Նմանակման խաղ՛՛ ֆիլմով: Ֆիլմն անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին էր, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

՛՛Երրորդ տարին անընդմեջ Beeline–ը հովանավորում և նպաստում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի իրականացմանը, և մենք ուրախ ենք, որ տարեցտարի ականատես ենք լինում դրական փոփոխությունների թե´ կինոարվեստի սիրահարների շրջանում, և թե´ մշակութային կյանքում։ Վստահ եմ, որ ֆիլմերի դիտումը կպարգևի Ձեզ և բոլոր սիրահարներին միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն՝ փոխելով ձեր կյանքը դեպի ավելի լավը՛՛,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

՛՛Մենք ուրախ ենք` տեսնելով, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Այս տարի ևս մենք հանդիսատեսին ենք ներկայացնելու բրիտանական լավագույն ֆիլմերը` նպաստելով երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների ամրապնդմանը՛՛,- փառատոնի բացմանն ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Փառատոնը մայրաքաղաքում կանցկացվի մինչև փետրվարի 20-ը, կցուցադրվի յոթ ֆիլմ: ՛՛Նմանակման խաղ՛՛ ֆիլիմից հետո կցուցադրվեն ՛՛Բելը՛՛, ՛՛Անտեսանելի կինը՛՛, ՛՛Հնարավորություններն անսահման են՛՛, ՛՛X+Y՛՛, ՛՛Վիրունգա՛՛ և ՛՛Սերն ամենն է՛՛ ֆիլմերը:

Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա և Սինեմա Սթար կինոթատրոններում ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն թարգմանությամբ:

Փետրվարի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա հատուկ ցուցադրություն` նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին: Կցուցադրվի ՛՛Երեկոն կինոթատրոնում 1914-ին՛՛ ֆիլմը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ