Ծիծեռնակաբերդի լուսանկարի հարցը տեղափոխվել է Թուրքիայի Խորհրդարան
Թուրքիայի արտգործնախարարության կողմից հրատարակված օրացույց-գրքույկում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի /Ծիծեռնակաբերդ/ լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկը շարունակվում է: Հարցն արդեն տեղափոխվել է երկրի գլխավոր օրենսդիր մարմին՝ Թուրքիայի ազգային մեծ ժողով /ԹԱՄԺ/, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Հարցը մեջլիսի օրակարգ է մտցրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օսման Քորություրքը: Ըստ թուրքական «Հաբերթուար» լրատվական կայքի՝ պատգամավորը գրավոր հարց […]





































