21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ինչի՞ եք մի քանի հազար մարդու աշխատանքից զրկում»

«Չեմ կարող չխոսել մի կարևորագույն սխալի մասին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին ԿԲ-ում, երբ բանկերի ընդհանուր կապիտալը դարձել է 30 միլիարդ դրամ 5 միլիարդի փոխարեն»,-ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Ընդհանրապես անցել է այն դարը, երբ ֆիքսվում է մեծ գումար, բանկը կարող է 20 միլիոն դոլարի վարկ տրամադրել, որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, 30 միլիարդ թիվը աշխարհում վեց երկիր կա, որ շեմ են սահմանել, էն էլ այնպիսի երկրներ, ինչպես Բրազիլիան, Սինգապուրը… Սա ոչ թե սխալ է, սա ձեռառնոցի է»,-նշեց նա:

Բագրատյանի համար անհասկանալի է Կառավարության ցանկությունը փոքր բիզնեսը զարգացնելու, երբ նույն Կառավարությունը սահմանափակում է վերջիններիս գործունեությունը: «Ինչո՞ւ եք փակում Զարգացման հայկական բանկը, ինչո՞ւ եք փակում Պրոկրեդիտ բանկը, ինչի՞ եք մի քանի հազար մարդու աշխատանքից զրկում, ո՞ւր մնաց ձեր խոստումը բիզնեսի մասով»,-եզրափակեց Բագրատյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ