28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

“Ինչ են մուտիլովկա անում” /ֆոտո/

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կրկին Արցախում է: Լրագրողների հետ զրույցում գեներալն ասաց` տուն է եկել, որ Արցախում է արցախցիների և զինվորների կողքին լինելու համար: Արցախում են նաև ԵԿՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները: Երկրապահները այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր՝ եղբայրական գերեզման: Անդրադառանալով Բերձորում “Հիմնադիր խորհրդարանի” հետ կապված միջադեպին՝ Մանվել Գրիգորյանը ասաց. ՙ՛Ում բան ունեն ասելու, թող իրեն ասեն, […]

Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաև մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը և որդին: Նշենք, որ փետրվարի 12-ին լրանում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը, և կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել անվանի գրողի հոբելյանը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ […]

Այսօր վատ լուր ունեմ. Թևան Պողոսյան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի ելույթն ԱԺ-ում հայտարարությունների ժամին: Հարգելի գործընկերներ,Տարիներ շարունակ ես ինքս ուրախացել եմ Հայաստանի քաղաքական, տնտեսական ազատությունների, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում յուրաքանչյուր ձեռբերման համար: Ավելին, տեսել եմ, այդ թվում նաև, այս դահլիճում նստած` իշխանությունը ներկայացնող գործընկերներիս անթաքույց հրճվանքը ամենատարբեր միջազգային զեկուցներում, ինդեքսներում կամ ռեյտինգներում Հայաստանի յուրաքանչյուր միավոր առաջընթացի ժամանակ: […]

Չխառնվենք այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում. Ֆարմանյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր հայտարարությունների ժամին դիմեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: ՛՛Եկեք մենք չխառնվենք այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում, և մենք ասելիք չունենք՛՛,-ասաց նա: Նշենք, որ Բերձորում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա:

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող համագործակցության ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Կլաուս Գեր Հանսենի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին ու առանձնակի կարևորելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգման առումով անչափ […]

Հասարակաց տուն է հայտնաբերվել, որտեղ մարմնավաճառությամբ են զբաղվել ազդեցիկ մարդկանց կանայք /վիդեո/

Մոսկվայի ոստիկանությունն արտասովոր հասարակաց տուն է հայտնաբերել: Ինչպես պարզվել է, այստեղ աշխատել են միայն ամուսնացած կանայք, ավելին` ազդեցիկ ու հարուստ մարդկանց տիկնայք, հայտնում է НТВ-ն: Ոստիկանները ձերբակալել են երեք կանանց, որոնք խոստովանել են, որ հասարակաց տանն աշխատում են 10 հոգի: Ըստ նրանց խոսքերի՝ այս անլեգալ բիզնեսի ղեկավարներն աղջիկների ընտրության հարցում բավական բծախնդիր են եղել: Նրանց […]

՛՛Գլխավոր քստմնելին դահլիճում չէ՛՛

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, այսօր ԱԺ հայտարարությունների ելույթի սկզբում անդրադարձավ ընդդիմադիր որոշ պատգամավորների հայտարարություններին՝ նշելով. “Հարգելի գործընկերներ, ափսոս, որ գլխավոր քստմնելին դահլիճում չէ, և անիմաստ է բացատրել Համահայկական հռչակագիրն ու նրա խորհուրդը մարդկանց, ովքեր նպատակադրված չեն ուզում ըմբռնել այն, ինչը չափազանց հասկանալի է։ Հիմա՝ բուն թեմայի մասին։ Հունվարի 31-ին տեղի ունեցավ անընդունելի մի բան, […]

Նոր բացահայտում կարտոֆիլի մասին

Կարտոֆիլը հայտնի է իբրեւ գիրացնող մթերք: Սակայն վերջրես գիտնականները պարզել են, որ իրականում դա այդպես չէ: “Մակգիլի” համալսարանի գիտնականները պարզել են, որ կարտոֆիլը պոլիֆենոլ է պարունակում, որն օգնում է քաշի նվազմանը, բացի այդ` օգնում է շաքարային դիաբետի, բարձր ճնշման եւ սրտի հետ կապված խնդիրների պարագայում: “Մենք ինքներս զարմացած ենք, որ կարտոֆիլը, չնայած հասարակական կարծիքին, այդքան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ