18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աբովյանում երիտասարդը 14-ամյա դեռահաս աղջկա հետ տարբեր տեսակի սեռական գործողություններ է կատարել. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Արթուր Գ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Գ.-ն 2013 թվականի նոյեմբերի վերջերին, 2014 թվականի մարտի վերջերին ու հուլիսի սկզբին, լինելով 23-24 տարեկան, հաստատապես իմանալով, որ Սիմա Ա.-ի (անունը փոխված է)16 տարին չի բոլորել՝ 1999 թվականին ծնված աղջիկը հիշյալ ժամանակահատվածում եղել է 14-15 տարեկան, պարբերաբար նրա հետ ունեցել է սեռական հարաբերություններ:

Ըստ գործի նյութերի՝ Արթուրն անչափահաս աղջկա հետ հանդիպել է Երևանի Շևչենկոյի փողոցում գտնվող «Հոթել Լյուքս» հյուրանոցային համալիրում և իր «Ֆոլցվագեն գոլֆ» ավտոմեքենայում:  Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը ոչ միայն սեռական հարաբերություններ է ունեցել Կոտայքի մարզի անչափահաս բնակչուհու հետ, այլև հանդիպումների ժամանակ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի տարբեր գործողություններ: Արթուր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

Նախորդ դատական նիստին ներկայացած 15-ամյա տուժողը հայտարարեց, որ այն ամենը, ինչ եղել է իր ու Արթուրի միջև, ինչ նկարագրված է քրեական գործում, եղել է իրենց փոխադարձ համաձայնությամբ, իր ցանկությամբ, ինքը բողոք չունի Արթուրից, ավելին, սիրում է նրան և հույս ունի, որ իրենք ապագայում միասին են լինելու:

Մեղադրողի հրապարակած եզրակացության նկարագրությունից արտաքուստ չազդվելով՝ անչափահաս աղջիկն ուղիղ նայեց դատավորին ու համարձակ խնդրեց, որ դատարանը Արթուրի նկատմամբ մեղմ պատիժ նշանակի: Աղջկա մայրը ևս հայտնեց, թե ներել է Արթուրին, բողոք չունի:

Ըստ մեղադրանքի էլ՝ Արթուրը դատվում է ո՛չ սեռական բռնություն գործադրելու, այլ միայն այն բանի համար, որ պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել ու սեքսուալ գործողություններ է կատարել 14-15-ամյա անչափահաս աղջկա հետ՝ թեկուզև նրա համաձայնությամբ ու ցանկությամբ:

Դատարանն ունկնդրեց կողմերի ճառերը:

Մեղադրող Մարգարյանն ասաց, թե ամբաստանյալի կատարածը 16 տարին չբոլորած անչափահաս աղջկա սեռական հասունացումը խաթարող արարք է, որն ավելի վտանգավոր է, երբ կատարվում է պարբերաբար, այն էլ՝ 21 տարին լրացած անձի կողմից: Մեղադրողը հիշատակեց արարքի հանրային վտանգավորության աստիճանը, նշեց, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և խստացնող հանգամանքներ ի հայտ չեն բերվել:

Ամբաստանյալին մեղսագրված հոդվածի մասով նախատեսված է 4-ից մինչև 10 տարի ազատազրկում, արագացված դատաքննության պայմաններում՝ պատիժը չի կարող գերազանցել 6 տարի 8 ամիս ազատազրկումը:  Մեղադրողը միջնորդեց, որ Արթուրը մեղավոր ճանաչվի և դատապարտվի 5 տարի ազատազրկման: Ամբաստանյալի շահերի պաշտպան Խաչատրյանը նշեց, որ մեղադրողի ճառում չնկատեց մարդասիրության և արդարության սկզբունքների կիրառում: Դատախազի միջնորդած պատիժը, պաշտպանի կարծիքով, ավելի քան խիստ է և անհիմն: Գործով ի հայտ են բերվել ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, որոնք մեղադրողը նկատի չի առել՝ ասաց պաշտպանը:

Նա հիշատակեց, որ իր պաշտպանյալն ի սկզբանե անկեղծորեն զղջացել է, խոստովանել է կատարածը, աջակցել է հանցագործության լիարժեք բացահայտմանը: Ավելին, նա հայտնել է այնպիսի մանրամասներ, որոնք հայտնի չէին, որոնց մասին միայն ինքը գիտեր, և այդ հանգամանքները տառացիորեն շարադրվել են մեղադրական եզրակացության մեջ: Դա, պաշտպանի կարծիքով, խոսում է այն բանի մասին, որ Արթուրը «բացարձակ» զղջացել է»,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ