Ծնողները սպանել են իրենց երեխաներին, ապա ինքնասպան եղել
Ուկրաինայի ոստիկանությունը պարզում է 5 հոգու մահվան հանգամանքները: Նախնական տեղեկություններով` ծնողները սպանել են իրենց երեխաների, ապա ինքնասպան են եղել: Նրանք հինգն էլ մահացել են գլխին ստացած հրազենային վիրավորումից: Երեխաները եղել են 2, 4 եւ 5 տարեկան: Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: