19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Իզուր էին զարդարվել. «Օսկար»-2015-ի ամենաանճաշակ զգեստները /ֆոտոշարք/

Հայտնի է, որ Օսկար մրցանակաբաշխության կարմիր գորգն աստղերի համար լավագույն վայրն է` իրենց շքեղ հագուստները ցուցադրելու: Աստղերը երկար ժամանակ ամենայն մարնամասնությամբ պատրաստվում են այս մրցանակաբաշխությանը, ընտրում անհավանական, չկրկնվող, շքեղ զգեստներ:

Սակայն երբեմն ոչ հանրահայտ դիզայներների զգեստները, ոչ ոճաբանները չեն կարողանում փրկել աստղերին քննադատություններից: Օսկարից հետո նորաձեւության քննադատներն անմիջապես անցնում են աստղերի հագուստների քննադատությանը:

Այս անգամ էլ միջազգային քննադատները անմիջապես նշել են, թե «Օսկար»-2015-ին որ աստղերը աչքի ընկան իրենց անճաշակ զգեստներով:

Էպոտաժային երգչուհի Լեդի Գագան նման միջոցառումների մշտապես ներկայանում է այնպիսի զգեստներով, որոնք հետո ամիսներ շարունակ քննարկվում են: Այս անգամ էլ երգչուհին բացառություն չարեց: Օսկարին նա ներկայացավ իր վրա շատ վատ նստող զգեստով եւ ահռելի կարմիր ձեռնոցներով, որոնք ռեզինե ձեռնոցներ էին հիշեցնում: “Խոհանոցից ուղիղ Օսկարի”, այսպես մեկնաբանեցին քննադատները Լեդի Գագայի հագուստը:

Վատ արձագանք գտավ նաեւ հայտնի դերասանուհի Գվինեթ Փելթրոուի նուրբ վարդագույն զգեստը:

Louis Vuitton-ից Նիկոլ Քիդմանի զգեստը եւս քննադատությունների առաջացավ, քննադատները նշեցին, որ դրա գույնը չի սազում կարմրահեր աստղին:

Մնացած անճաշակ համարվող զգեստները` ֆոտոշարքով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ