02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Խաղո՞ւմ են

 ‘’Երբ խոսքը վերաբերում է զանգվածներին, ոչ մի խաղ չունի երաշխիք, որ չի վերածվելու իրական կոնֆլիկտի’’,-կարծում է աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը` անդրադառնալով ԲՀԿ-իշխանություններ վերջին օրերի լարվածությանը. սա ՛՛խաղ՛՛ է, թե իրականություն: Ըստ Խաչատրյանի՝ Գագիկ Ծառուկյանի ելույթն առանձնանում էր իր չափավորությամբ և այս վիճակում հայտնված իշխանությունների համար կարևորագույնը հասարակական  խաղաղությունն է: ՛՛Ամեն պահի իշխանության և ժողովրդի […]

Մենք վախենալու ոչինչ չունենք. Թուրքիայի արտգործնախարարը` Ցեղասպանության մասին

Թուրքիայի արտագործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին ևս, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «stargundem.com» լրատվականին հղումով: Չավուշօղլուն խնդիրը դիտարկել է մասնավորապես Թուրքիա – Գերմանիա հարաբերությունների շրջանակներում: Նա ընդգծել է, որ գերմանիացի իր պաշտոնակցի` Շթայնմայերի հետ հաճախակի հեռախոսազրույցներ է ունենում: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում […]

Եռյակի առաջնորդները փետրվարի 15-ին կհանդիպեն

«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրեսը պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին՝ Համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով։ Այդ մասին ասված է ոչ իշխանական եռյակի կուսակցությունների այսօր տարածած համատեղ հաղորդագրությունում:

Պուտինի հաղթանակը. միջազգային հանրությունն արձագանքել է Պուտին-Մերկել-Օլանդ հանդիպմանը

Փետրվարի 6-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպում ունեցան, որի ընթացքում երկրների ղեկավարները բանակցություններ վարեցին Ուկրաինայի հարցի շուրջ: 5 ժամ տեւած բանակցություններից հետո, առանց որեւէ համատեղ ասուլիսի, Օլանդը եւ Մերկելը շտապեցին օդանավակայան: Բանակցություններին անմիջապես հաջորդեցին միջազգային հանրության արձագանքները: BBC-ի փորձագետ Բրիջիթ Կենդելլան, խոսելով հանդիպման մասին, ասել […]

Ծառուկյանը թակում է դուռը /վիդեո/

Այս պահին մոտ 2 000 քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց իրականացնում են բողոքի ակցիա` “Մենք բոլորս Արտակ ենք” կարգախոսով: Այստեղ են ԲՀԿ , ՀԱԿ և ՛՛Ժառանգություն՛՛  խմբակցությունների պատգամավորները, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, որ ճանաչելով Արտակին, բացառում է ցանկացած միջանձնային հարաբերությունների արդյունքում բռնությունը ակտիվիստի նկատմամբ: Կատարվածը ըստ Բաբայանի` միանշանակ […]

“Սա ցեղասպանության ոճով է… թողեք ապրենք…”

“Դե լավ սա անելու բան չէ…. ինչ էլ, որ արած լինի մարդ…. սա ցեղասպանության ոճով է…թողեք ապրենք….”,-ֆեյսբուքյան հանրագրում դերասան Հովհաննես Ազոյանն արձագանքել է “Կասեցում” շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնության միջադեպին: 

Պատրաստվում են

ՀՀ կառավարությունը պատրաստվում է տեղաբաշխել նոր եվրոպարտատոմսեր և այդ նպատակով հաստատեց միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի հետ պայմանագրեր կնքելու մասին որոշումը: Այս միջոցառումները հիմնականում իրականացվում են` տնտեսությունը աշխուժացնելու և արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով: Ներկայումս ՀՀ կողմից թողարկված եվրոբոնդերը երկրորդային շուկայում շրջանառվում են 5,5% եկամտաբերությամբ, ինչը թույլ կտա տեղաբաշխել նոր եվրոբոնդերը 6,5%-ի սահմաններում, սակայն վերջին […]

Սաստիկ բքի պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 13:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել են Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից): Այս պահին ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննարկումը` փետրվարի 11-ին

Մոսկվայի քաղաքային դատարանը տեղափոխել է գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննարկումը: Այն տեղի կունենա փետրվարի 11-ին, տեղեկացնում է РИА «Новости»-ն: Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով դրամական միջոցների յուրացման համար: Նա ձերբակալվել է նախորդ տարվա հուլիսի 15-ին: Գործարարն այժմ գտնվում է տնային կալանքի տակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ