30 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահանջում են

Ո՞վ է Գագիկ Բունիաթյանը, որ խոսի եզդիների և Հայաստանում ապրող այլ փոքրամասնությունների անունից:

Ազգային ժողովում այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքվեց՝ օրինակ, եթե հայկական հեռուստատեսությամբ ռուսրեն ֆիլմեր են ցույց տալիս, ապա ինչո՞ւ նաև եզդիերեն, ասորերեն ու հունարեն ֆիլմեր չկան եթերում:

Փաշինյանին էլ ի պատասխան՝ Բունիաթյանը ասել էր. «Ինչ վերաբերում է բացի ռուսերենից այլ լեզուներով ինչի՞ չեն ցուցադրվում ֆիլմեր, միայն կարող եմ ասել, որ բացակայության պատճառը պահանջարկի չլինելն է»:

Չեմ հասկանում՝ ո՞վ է Գագիկ Բունիաթյանը, որ խոսի եզդիների ու Հայաստանում ապրող ազգային այլ փոքրամասնությունների անունից ու անողնաշար հայտարարություններ անի՝ ասելով, թե այդ լեզուներով հաղորդումների պահանջարկ չկա: Հարգարժան  ՀՌԱՀ նախագահ, տեղեկացնեմ, որ փաստացի Հայաստանում կա 60,000 եզդի ժողովուրդ, այդ Դուք ե՞րբ այդ 60.000-ի կարծիքը հարցրիք, որ մի հատ էլ նման եզրահանգման եք եկել:

Իմ և բոլոր եզդիների անունից հայտարարում եմ, որ մենք՝ ապրելով ՀՀ-ում, լինելով ՀՀ լիիրավ քաղաքացիներ՝ միշտ էլ ցանկացել ենք, իսկ այժմ նաև ինչ-որ տեղ պահանջում ենք, որ այլևս ՀՀ հեռուստատեսությամբ ժամեր տրամադրվեն եզդիերեն հաղորդումներին, որ այլևս առիթ լինելու դեպքում չհայտարարեք, թե իբր համապատասխան պահանջարկ չկա:

Տեղեկացնեմ, որ ըստ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի հոդված 28-ի՝  Հանրային հեռուստառադիոընկերությունը կարող է եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար։ Նման հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ՝ շաբաթական մինչև մեկ ժամ, իսկ ռադիոյով՝ օրական մինչև մեկ ժամ ժամաքանակը։

Հայաստանում եզդիական համայքնի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ