Բանակի օրվա առթիվ Երևանի կրկեսը Հայրենիքի պաշտպաններին կողջունի մարտական դիրքերում

Բանակի օրվա առթիվ Երևանի կրկեսը նախաձեռնել է արտագնա ելույթների շարք՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ սահմանները պաշտպանող մեր զինվորականների համար: Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Ճամբարակի, Քարվաճառի տարածաշրջաններում իրենց ծառայությունն իրականացնող հայրենիքի պաշտպանների համար կրկեսի արտիստները բազմաժանր ու զվարճալի ծրագիր են պատրաստել: Հատկանշական է, որ մեր կրկեսի արտիստները ելույթներ են ունենալու ոչ միայն զորամասերում, այլև մտադիր են ուրախացնել […]