29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

՛՛Այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել, առանց վիրավորելու՛՛ /վիդեո/

՛՛Ես կարծում եմ, որ այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել: Ես վիրավորելու համար չեմ ասում, սա նրա արտահայտությունները չէին՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն՝ արձագանքելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:   Նշենք, որ ԱԺ նախագահը արձագանքելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձին` ասել է. ՛՛Առաջին տպավորությունս այն է, որ, ինչպես հանրությանն է ներկայանում՝ […]

Սահմանին դանդաղ պատերազմ է. Արծրուն Հովհաննիսյան

՛՛Հունվարի սկզբից իրավիճակը սահմանին լարված է: Քայլ, որը այս խնդիրը միանգամից կլուծի չեմ պատկերացնում: Այս պահին սահմանին կա դանդաղ պատերազմ: Մենք եթե մի օր պարտվենք, դա կնշանակի, որ կորուստներ կունենանք, այսինքն` կկորցնենք դիրքեր: Զոհը դեռևս պարտություն չէ՛՛,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ իր տան բակում փետրվարի 4-ին հակառակորդի կրակին զոհ […]

Իսկապես առաջընթաց է /վիդեո/

 ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը թռուցիկ հետևել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ընթացքին: Այսօր ԱԺ ճեպազրույցներին ժամին նա այսպես գնահատեց Ծառուկյանի ելույթը. ՛՛Նախ մենք արդեն ասել էինք, որ մեզ համար ցանկացած ջանք, որ ուղղված է Հայաստանում շուտափույթ իշխանափոխության իրականացմանը, կողմ ենք: Մեզ համար ԲՀԿ-ը շատ վստահելի գործընկեր է, ում հետ համագործակցում ենք: […]

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նախօրեին երեկոյան մահացել է ադրբեջանցի զինծառայող Ֆարիդ Ագաեւը, տեղեկացնում է ադրբեջանական АПА-ն: Գործակալությունը նշում է, որ զինծառայողը մահացել է “թշնամու հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ստացված վիրավորումից”:

Հայկազին սպանել են անկողնում

՛՛Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված պատժի ձևերը՝ հեռացնել աշխատանքից Ռազմական ինստիտուտի ղեկավարությանը, ոչ համարժեք են: Բարսեղյանին սպանել են անկողնում և նրա հետ նույն սենյակում գտնվող կուրսանտները անգամ ծպտում չեն հանում: Սա նշանակում է, որ ոչ կանոնադրական հարաբերությունները գերակշռում են այդ կրթական հաստատությունում՛՛,-այսօր կայացած քննարկմանը նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Սաքունցը տեղի […]

Այսօր Գյումրու ժողովուրդը սթրեսի մեջ է. պատգամավոր

 ԱԺ ՕԵԿ խմբկցության գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր գնալու է Գյումրի: Նա այսօր մասին նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է արձագանքում Գյումրիի բախումների մասնակիցներից Մնացական Ալեքսանյանի կալանավորմանը: Պատգամավորը հեռախոսազրույց է ունեցել Գյուրմու կառույցի պատասխանատուների հետ: ՛՛Բախումների գիշերը եղան քաղաքացիներ, ում հրավիրեցին հարցաքննության, ու հաջողվեց հասնել նրան, որ որևէ քաղաքացու չձերբակալեն: […]

Շարունակում են

ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակում են համագործակցությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցներին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու չեն համագործակցում այս երկու կուսակցությունները՝ հաշվի առնելով, որ նույն քաղաքական օրակարգն ունեն: ՛՛Մենք շարունակում ենք համագործակցել ընդդիմությունը ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ: Ես կարևորում եմ մեր առաջնորդների հանդիպումներն ու համագործակցությունը, մեզ […]

Որքան են մեկնել Հայաստանից եւ ժամանել

2015 թվականի հունվարին “Զվարթնոց” և “Շիրակ” օդանավակայանները սպասարկել են 133  հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղևոր (69 384 ուղևորի փոխարեն 2014 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 64 222 (62 621 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և […]

ԻՊ-ն Հայաստանին ուղղակիորեն վտանգ չի սպառնում. արաբագետ

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումն այս տարվա իր գործունեությունը շատ բուռն է սկսել: Տարին նոր է սկսվել ԻՊ-ը արդեն երեք պատանդի գլխատել է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում նկատեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:  “Կառույցի գործունությունից տուժեց նաեւ Հայաստանը` ունենալով նյութական կորուստ: Հայկական երկու եկեղեցիներ են այրվել: Անցած տարի սեպտեմբերի 20-ին մենք ունեցանք մեր առաջին կորուստը՝ Դեր […]

Մենք մեր մեջ կռիվ սկսե՞նք այդ օրերին, այլ ձև չկա՞. Ռուստամյանը՝ Բերձորից

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ԱԺ կանոնակարգի խախտում էր այն, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը քառօրյային չներկայացավ Ազգային ժողով, երբ քննարկվում էր ՎՊ հաշվետվությունը: ՛՛Նման դեպքերը պետք է բացառենք, պետք է ամեն ինչ կատարվի օրենքի տառին ու ոգուն համապատասխան՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա: Ինչ վերաբերում է Բերձորի միջադեպին, ապա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ