04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քոչարյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ

 «Կոալիցիա մտնել-չմտնելն ինքնանպատակ չի կարող լինել այնպիսի կուսակցության համար, որ ունի գաղափարախոսություն»,-այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունից: Ռուստամյանը հիշեցրեց, որ միայն հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը չէ իրենց պահանջն իշխանությանը, կան նաև «յոթ կետերը»:

Ռուստամյանի խոսքով` չի կարող լուրջ համարվել այն քաղաքական ուժը, որի առաջարկներն ընդունվում են, ու նա հրաժարվում է դրանցից: Ըստ նրա՝ նման կերպ շատերն են վարվում, սակայն ոչ ՀՅԴ-ը:  

«Ինչպե՞ս կարելի է քո պահանջներից, որ ընդունվում են, սարսափել ու առաջ անցնել, կնշանակի, որ ինքդ քո առաջարկների մեջ համոզված չէիր, կամ չունես այնպիսի կադրային բանկ, որ կարող ես քո առաջարները ներկայացնել»: 

Ռուստամյանն ասաց, որ «յոթ կետերը» չեն կատարվել, դրանք վերաբերում են սոցիալ- տնտեսական իրավիճակի, քաղաքական իրավիճակի բարելավմանն ու ազգային-պետական խնդիրների լուծմանը:

«Սրանցից ոչ մեկը լիարժեք լուծված չեն: Մենք, եթե կոալիցիա ենք մտել, միշտ պայմաններ ենք դրել: Երկրորդ նախագահի ժամանակ էլ պայման էինք դրել, որ այս համամասնական համակարգը գնալով աճի, և մեր հետևողական պայքարի արդյունքում է, որ ունենք նեկայիս հարաբերակցությունը համամասնականի ու մեծամասնականի»,- ՀՅԴ-ական գործիչը նկատի ունի ԱԺ պատգամավոր ընտրվելու ձեւաչափը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ