22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շատ ունեցողից շատ են պահանջում

«Ստեղծված իրավիճակում լավագույն արդյունքը դա էր, իսկ որ վաղուց երկրում ժողովրդավարական միջավայր չլինելու հետ կապված հայտարարություններ արել ենք, դա գաղտնիք չէ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ ի պատասխան հարցին` ժողովրդավարական գործընթացների սահմանում էր արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որի կազմակերպիչը ՀՅԴ-ն էր:

«Այն համակարգը, որ գործում է, գլխավոր խոչընդոտն է, որ այդ ժողովրդավարական մթնոլորտը ձևավորվի: Ով այդ համակարգի մեջ է եղել, միշտ գոհ ու երջանիկ է եղել, իսկ ով դուրս է եկել, դժգոհ է եղել:

Ճգնաժամը համակարգի մեջ է: Միջանձնային հարաբերություններում տեղի ունեցածն էլ այդ համակարգի արդյունքն է»: Ռուստամյանն ընդգծեց, որ առաջին ու երկրորդ նախագահների ժամանակ էլ միշտ դժգոհություն եղել է իշխանություններից, և չորրորդ նախագահն էլ, եթե այս համակարգով գա, նույն խնդիրներն են առաջանալու: «Լավ է, որ կարողացանք խուսափել արյունահեղությունից»;

Գագիկ Ծառուկյանը շատ թանկ վճարեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար, հարցրին. «Ծանր վճարեց, թե չէ, Գագիկ Ծառուկյանին հարցրեք, շատ ունեցողից շատ են պահանջում, քչից՝ քիչ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ