ԵԺԿ-ն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ «Անասելի ուրախ և հպարտ եմ: Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքականընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ»,-գրել է նա […]





































