18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա նռան հյութ են լցրել. մեղադրում է հայերին /վիդեո/

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլին հարձակման է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Փարիզի Դեկարտ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ դեսպանը մասնակցում էր «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրանսիայում» խորագրով գիտաժողովին, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Դեսպանի ելույթի ժամանակ մի երիտասարդ մոտեցել է և Աքիլի վրա նռան հյութ է լցրել: Ըստ «Յենիչաղ գազեթեսի» լրատվական կայքի՝ ոստիկանության կողմից ձերբակալված երիտասարդը ազգությամբ հայ է:

Թուրք դեսպանը դեպքից հետո հայտնել է, որ Ֆրանսիայի անվտանգության աշխատակիցները պարզել են երիտասարդի ինքնությունը: Աքիլը նշել է, որ նախկինում էլ հարձակումներ տեղի էին ունեցել՝ հիշեցնելով Մարսելում և Փարիզում թուրքական զբոսաշրջության գրասենյակների վրա հարձակումները: Հարցին, թե արդյոք 1915-ի 100-րդ ամյակին ընդառաջ նմանատիպ հարձակումները կավելանան, Աքիլը խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել Հայկական սփյուռքին՝ միաժամանակ հավելելով, որ զարմանալի չի լինի, եթե ավելանան:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ