04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

«Չպետք է սպասենք, թե երբ Օբաման «Ցեղասպանություն» բառը կարտասանի»

ԱՄՆ-ի Հարավային Դակոտան օրերս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև ընդունեց` դառնալով ԱՄՆ 43-րդ նահանգը, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Սա բարոյական հաղթանակ է, որը սակայն, Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով արդյունք չի տա: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: Նա նշեց, որ շատերը խոսում են խոսում են Հայ դատից, բայց երբեք չեն եղել Արեւմտյան Հայաստանում:

«Նախքան պահանջելը մենք պետք է փորձենք գնալ այնտեղ, ապրել մեր պապերի երկրում»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ ցեղասպանության մասին խոսելը համահունչ է  դարձել հայրենասիրությանը, մինչդեռ վիրավորական է, որ ժողովրդի մորթվելը շահարկման առարկա է դառնում:

Ա. Ներսիսյանը, խոսելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրից, ասաց, որ մենք չպետք է հույսներս օտարի վրա դնենք:

«Չպետք է սպասենք, թե երբ Օբաման «Ցեղասպանություն» բառը կարտասանի: 1981-ին  Ռեյգանը արտասանեց Ցեղասպանություն բառը, ասաց, որ Արեւմտյան Հայաստանում հայերի նկատմամբ կատարվել է Ցեղասպանություն, ի՞նչ փոխվեց դրանից հետո: Ոչինչ չփոխվեց: Ես դեմ չեմ, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը, բայց դրա համար քայլեր են հարկավոր»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ