«Հայկյան» մրցանակաբաշխություն. որևէ լավ աշխատանք որևէ մեկի աչքից չի վրիպում
Մարտի 5-ին Երևանի կամերային թատրոնում տեղի ունեցավ հանդիպում «Հայկյան- 2014» մրցանակաբաշխության հաղթողների հետ։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 4-ին։ «Հայկյան» մրցանակների են արժանացել 2014թ. երիտասարդական ոլորտի լավագույն կառույցներն ու ծրագրերը։ Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաև «Հայկյան» հատուկ մրցանակներ, որոնք հաղթողներին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ […]











































