23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Եթե իմ հաշվին իմ հորեղբողր տղան պիտի ուզենա իր շահը լուծի, ես դա նրան թույլ չեմ տա»

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իր վրա ճնշումներ չկան այս կամ այն քաղաքացուն քաղ.ծառայողի քննության ժամանակ ընդառաջելու համար: Նա նշեց, որ մարդկային խնդրանքներ բարեկամների, հարազատների ու ընկերներից կողմից կարող են լինել, սակայն «ես ամենաանպաշտպանվածն այնտեղ եմ, ինձ համար ամենահեշտն այն է, որ դուք ասում եք, մենք ապավինում ենք […]

40-օրյա «կինոմատյան»` Գորկի թատրոնում

Բեռլին, 8 մարտի: Մարտի 7-ին Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված 40-օրյա միջոցառումների շարքը: Ֆրեդ Քելեմանի ղեկավարությամբ ցուցադրվող ՙՊաղատանք. Հիշողության կինոմատյան՚ ֆիլմաշարը նպատակ ունի ոգեկոչելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այս կապակցությամբ մինչեւ ապրիլի 25-ը թատրոնում կցուցադրվեն հայկական ֆիլմեր, կբեմադրվեն ներկայացումներ, կներկայացվեն համապատասխան թեմատիկ ցուցահանդեսներ: Բացման արարողությունը, որն անցավ լեփ-լեցուն դահլիճի ուղեկցությամբ, […]

Հրացան, նռնակի պայթուցիչ, պահունակ և փամփուշտներ

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Արտուշ Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Գարիկ Մ.-ն կամավոր հանձնել է նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 64, 7.62 մմ տրամաչափի 28 փամփուշտ և ինքնաձիգի 2 […]

Սառցե բեկորն ընկել է կնոջ եւ փոքրիկ երեխայի վրա /վիդեո/

Օրերս Մոսկվայում սառցե բեկորն ընկել է կնոջ եւ նրա փոքրիկի վրա, որը մանկասայլակում է եղել, հայտնում է Интерфакс-ը: 26-ամյա կինը փոքրիկ դստեր հետ զբոսնելիս է եղել, երբ 9 հարկանի շենքի տանիկից սառցե բեկորն ընկել է նրանց վրա: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, մայրը մի շարք վնասվածքներ ու կոտրվածքներ ունի, իսկ փոքրիկը գլխի վնասվածք, նա վերակենդանացման […]

Հայերի ցեղասպանությունն ու Գերմանիայի «ամնեզիան»

Բեռլին, 6 մարտի: «3sat» գերմանալեզու արբանյակային հեռուստատեսության եթերում ՙՄշակույթի ժամ՚ հաղորդաշարի հեղինակ Կորնելիուս Յանցենը մարտի 4-ին ներկայացրել է ՙԳերմանացիները եւ հայերի ցեղասպանությունը՚ խորագրով տեսանյութ: Հեղինակը փաստում է, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում հարյուրավոր փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ ժողովրդի համակարգված սպանդի, ինչպես նաեւ՝ այդ գործում Կայսերական Գերմանիայի դերի մասին: Յանցենի պատրաստած հաղորդմանը մասնակցում […]

Քաղ.ծառայող դառնալ ցանկացողները հասարակ հարցերի պատասխաններ չեն իմացել

Քաղաքացիական ծառայության համակարգի կայացումը կարևոր է որակյալ հանրային ծառայություն ունենալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: <<Հատկապես այն դեպքում, երբ պետական ծառայողը անմիջականորեն է շփվում քաղաքացու հետ, առավել տեսանելի է լինում ծառայության որակը, դրա թերությունները: Այստեղ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ուսուցմանը: Կարևորագույն մի լուծում ուժի […]

«Գուցե եռյակ չլինի, հնգյակ լինի»

«Պետք է ձևավորել իսկապես ուժեղ, հզոր, այլընտրանքային բևեռ: Կստացվի կունենանք նույն պատկերացումը, ինչ կար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Ընդդիմադիր պատգամավորը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած իրավիճակին գտնում է, որ  իրավիճակի արագ փոփոխությունը  ուղղելու համար հարկավոր է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա: Պողոսյանի փոխանցմամբ չի կարելի ասել, […]

Ինքն էլ էր ուզում լինել որոշողների մեջ

<<Ազատ դեմոկրատներ>> կուսկացության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ողջունում են ԲՀԿ նախագահի պաշտոնոմ Նաիրա Զոհրաբյանի ընտրվելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սեդրակյանն արձանագրեց, որ առաջին անգամ կին է  ընտրվում խոշոր կուսակցության ղեկավարի պաշտոնում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու եռյակին, ապա Սեդրակյանի խոսքով` եռյակն ընդամենը հրապարակը զբաղեցնելու նպատակ էր […]

Թվայնացվելու է ամբողջ եթերը /վիդեո/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան հեռուստաալիքների թվայնացման թեմային, նշելով, թե նախատեսված է, որ այն պետք է ավարտվեր 2015 թվականի հուլիսի 1-ին, սակայն բանախոսները չբացառեցին, որ գործընթացը կարող է նաև հետաձգվել: ՀՌԱՀ անդամ Արմեն Մելիքյանն ասաց, թե թվայնացումը վերաբերում է ոչ միայն հեռուսուստաալիքներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ