27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս է կատարվելու համայնքների խոշորացումը եւ ինչո՞ւ

Տեղեկանք ստանալու համար հարեւան գյուղ չեն գնալու.

Կառավարության որոշմամբ, մայիսի 17-ին Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթեւի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի եւ Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում կանցկացվի տեղական հանրաքվե` պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն, որպեսզի այդ համայնքները միավորվելով ստեղծեն մեկ կենտրոն:

Այլ խոսքերով ասած, համայնքների խոշորացման գործընթացը, որի հայեցակարգը կառավարությունը հավանության էր արժանացրել 3,5 տարի առաջ, վերոնշյալ 3 փորձնական ծրագրերով այս տարի կսկսվի իրագործվել: Ինչ է իրենց ներկայացնում այս բարեփոխումը:

Առաջինը, որ հարկ է ընդգծել, դա այն է, որ համայնքների խոշորացման այս ծրագիրը ոչ մի նմանություն չունի խորհրդային տարիներին իրագործած գյուղական բնակավայրերի միավորման գործընթացի հետ: Այն ժամանակ, երբ միավորվեցին մի քանի գյուղական համայնքներ, իսկ վարչական կենտրոն դարձավ դրանցից մեկը, մյուս գյուղերի բնակիչները սովորական տեղեկանք ստանալու համար հարկադրված էին լինում գնալ հարեւան գյուղ, որտեղ գտնվում է գյուղխորհուրդը:

Սա միանշանակ բացառվում է համայնքների խոշորացման ներկայիս բարեփոխումներում:

Համայնքների խոշորացում ասելով, առաջին հերթին նկատի է առնվում կառավարման արդյունավետության բարձրացումը: Ներկա կացությունը ոչ մի կերպ չի նպաստում թե՛ համայնքների տեղական եկամուտների, թե՛ պետության կողմից տրվող դոտացիաների արդյունավետ եւ նպատակային ծախսմանը:

Մասնավորապես փոքր` մինչեւ 100 բնակչություն ունեցող համայնքներում ոչ մի ծառայություն չի մատուցվում, եւ համայնքային բյուջեի 88 տոկոսը ծախսվում է աշխատավարձի վրա` գյուղապետի, օգնականի, եւ այլն:

Ըստ համայնքների խոշորացման ծրագրի փորձագետների, մեր երկրում միայն 3000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքներում է, որ ծախսերի 20 տոկոսն է բաժին ընկնում աշխատավարձերին, իսկ մնացած գումարով հնարավոր է լինում ծառայություններ մատուցել տվյալ համայնքում ընդգրկված բնակավայրերում` մանկապարտեզ, բուժկետ, գրադարան, մշակույթի կենտրոն, փողոցների լուսավորություն եւ այլն, ինչպես նաեւ հնարավորություններ ստեղծվում բիզնեսի ընդգրկմամբ իրականացնելու նպատակային ծրագրեր:

Որպես օրինակ բերվում է Սյունիքի մարզը, որն ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերով մարզն է: Այստեղ եղած 109 բնակավայրերը անհրաժեշտ կարելի է միավորել 18 համայնքներում: Օրինակ` Մեղրիի 13 բնակավայրերը կարելի է միավորել մեկ համայնքում: Սա կվերակենդանացնի Մեղրու շրջանի նախկին քարտեզը, բայց նոր բովանդակությամբ, հնարավորություններ ստեղծելով գումարներ ծախսել գյուղերում նպատակային ծրագրեր իրականացնելու համար:

Խոշորացված համայնքների բնակավայրերի բնակիչների համար հավելյալ դժվարություններ չստեղծելու համար խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայրում գործելու է այսպես կոչված վարչական ներկայացուցիչը:

Նրանք, ըստ էության, փոխարինելու են այդ բնակավայրերի գյուղապետերին եւ տվյալ գյուղին առնչվող բոլոր հարցերով` սկսած տեղեկանքի, տարբեր թույտվությունների եւ այլ հարցերով գյուղացիները դիմելու են հենց նրան, այլ ոչ թե գնալու համայնքային կենտրոն:

Վարչական ներկայացուցիչներին առաջարկելու է համայնքի ղեկավարը, բայց թեկնածուն պետք է լինի տվյալ գյուղի ներկայացուցիչների ժողովի կողմից ներկայացվածը:

Համայնքների ավագանին ձեւավորվելու է երկու ուղղությամբ: Խոշորացված համայնքի մաս կազմող յուրաքանչյուր գյուղի մեկ ներկայացուցիչ անպայման լինելու է համայնքի ավագանիում, իսկ ավագանու մնացած անդամներն արդեն ընտրվելու են ըստ բնակչության թվի: Տարբեր համայնքների համախմբումը տեղի է ունենալու մի քանի կարեւոր գործոնների շուրջը` ըստ նպատակահարմարության:

Դա կարող է լինել համախմբում մեկ ապրանքանիշի շուրջը (օրինակ` Տաթեւ), մեկ քաղաքային համայնքի շուրջը (օրինակ` Դիլիջան, Ջերմուկ, Մեղրի), ընդհանուր բիզնես նախագծի իրագործման շուրջը (օրինակ` Զառիթափ, Սառնակունք), աշխարհագրական եւ ռելիեֆային առանձնահատկություններով: Նույն համայնքի մեջ ընդգրկվող բնակավայրերի միջեւ հեռավորությունը չպետք է գերազանցի 20 կմ-ը:

Ներկայումս մշակվել են խոշորացման երկու տարբերակներ` ծրագրային և վարչական: Ծրագրային հիմնավորմամբ խոշորացման համար ընտրվել է 14 համայնքային փունջ: Համայնքների խոշորացման ծրագրից ակնկալվող երեք հիմնական արդյունքներն են` ավելի շատ կապիտալ ներդրումներ համայնքներում խնայված միջոցների հաշվին, իշխանության ապակենտրոնացում, քաղաքական համակարգի հետաքրքրությունների ավելացում տեղական ինքակառավարման նկատմամբ:

Միաժամանակ, առանձնահատուկ կարևորություն է տրվում բնակչության համաձայնությունը ստանալուն, այդ պատճառով էլ անց է կացվելու տեղական հանրաքվե:

Փորձնական ծրագրի մեջ ընդգրկված համայնքներում արդեն անց են կացվել բացատրական աշխատանքներ, բնակիչներին ներկայացվել խոշորացման արդյունավետությունն ու օգուտները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ