01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կնվիրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Փետրվարի 26-ին Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Երիտասարդական նվագախումբը հրավիրվում է հեղինակավոր միջազգային այս փառատոնի կողմից՝ որպես պաշտոնական նվագախումբ։  Փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին, նշեց. «Երիտասարդական նվագախմբից առաջին տպավորությունս ֆանտաստի՜կ է։ […]

«Հովիկ Աբրահամյանս ու ընկեր Տարոն Մարգարյանս» /վիդեո/

Հասմիկ Դավեյանը տարիներ շարունակ զբաղվելով մուրացկանությամբ մի կերպ քարշ է տվել իր և 16 ամյա աղջկա գոյությունը: Հոգեկան խնդիրներով մոր և դստեր համար ամենակարևորը տանիք ու մի կտոր հաց գտնելն էր: Դավեյանի մուրացկանության հիմնական վայրը Մելիք-Ադամյան փողոցն էր: Վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ Դավեյանը բնակարան ստացավ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Մեզ հետ զրույցում նա ասաց, […]

Կառավարությունն առաջարկում է ԱԺ-ին արտահերթ նիստ հրավիրել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. մարտի 3-ին ժամը 1200-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Շրջանառության հարկի […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Ժիրայր Սեֆիլյանն այսօրվանից սկսում է

Հարգելի՛ հայրենակիցներ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանցավոր ռեժիմին հեռացնելու գործում էական դեր են կատարելու քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Դրանք պետք է կատարվեն ինչպես փողոցային ակցիաների, այնպես էլ այլ եղանակներով: Արդեն գիտեք, որ ձեզ փողոց ենք հրավիրելու այս տարվա ապրիլի 24-ին: Սակայն մինչ այդ ռեժիմին թուլացնելու նպատակով մենք անհնազանդության գործողությունների շարքը սկսում ենք այսօրվանից: Որպես […]

Հրավեր առայժմ չկա

«Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտի մեկին վարչության անդամները, նաև ակտիվիստները լինելու են Հյուսիսում, սահմանամերձ գյուղերում, իսկ նրանք, ովքեր չեն լինի մեզ հետ, կարող են մասնակցել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն՝ ի պատասխան հարցին, թե «Ժառանգությունը» մասնակցելու է ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքին: Հակոբյանը նշեց, որ այդ այցի համար  հատուկ չէր […]

Շվեդիան ինչ կապ ունի

Փետրվարի 26-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում, շվեդ բնապահպաններն իրենց հերթական ակցիայի ժամանակ  միացան Lydian ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարին։ Ամեն շաբաթ շվեդ բնապահպաններն իրենց ձայն են բարձրացնում շվեդական պառլամենտի շենքի մոտ անցկացվող  ակցիաների միջոցով, որոնց ընթացքում իրենց մտահոգություններն են ներկայացնում երկրի հյուսիսում շահագործվող  հանքավայրերի առնչությամբ։ Շնորհակալություն մեր շվեդ բարեկամներին։Ցիանիդով ոսկու կորզման եղանակի իրական վտանգներին […]

Քըրք Քրքորյանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել

Նախօրեին showbiz411.com կայքը հրապարակել է, որ իր աղբյուրների համաձայն` հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը ցանկանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանել, գրում է asbarez.com-ը: Աղբյուրը նշել է, որ Քրքորյանը մտադիր է ստեղծել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հայկական տարբերակը: Դրա աշխատանքներին արդեն ներգրավվել են օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, որոնց անունները, սակայն, դեռեւս չեն նշվում։ Հայտնի չեն նաեւ […]

Եւ մուգ կարմիր վարդեր. «ժողովուրդ»

«ժողովուրդ»-ը գրում է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է մարտի 5-ից 8-ը նշել կանանց միջազգային օրը: Այդ նպատակով քաղաքապետարանը կծախսի 5 միլիոն դրամ: Համապատասխան պայմանագիրը կնք­վել է փետրվարի 24-ին, «Տաքսի պրեստիժ» ընկերության հետ: Նշված տաքսի ծառայությունը քաղաքա­պետարանի պատվերով մարտի 8-ի կապակցությամբ պետք է կազմակերպի համերգային ծրագիր, թատե­րական ներկայացում Երեւանի հ.Յ Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում, հրավիրի հանդիսավարի, երգիչ-երգչուհիների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ