11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մերոնք ոչնչացրել են ադրբեջանական էլիտար հրամանատարին /ֆոտո/

Մարտի 19-ին Արցախի հյուսիսում ծավալված մարտերում հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանական էլիտար ստորաբաժանումներից մեկի հրամանատար Օրհան Գուլիևին: Նա Թուրքիայում վերապատրաստում անցած զինվորականներից է:

բաց աղբյուրների ուսումնասիրությամբ Ռազմինֆոյին հաջողվել է պարզել Օրխան Գուլիևի ծառայողական որոշ տվյալներ։ Մասնավորապես պարզվեց, որ ծնունդով Նախիջևան քաղաքից Գուլիև Օրխան Վագիֆ օղլուն կոչումով ավագ լեյտենանտ էր։ Նա ավարտել էր Բաքվի՝ Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը: Կուրսանտ լինելու տարիներին մի քանի օրով ենթարկվել է կարգապահական կալանքի, որն անցկացրել է Սումգայիթի մերձակայքում տեղակայված կարգապահական մեկուսարանում։

Գուլիևն առնվազն 2011-ից ծառայում էր Բեյլագանի շրջանում տեղակայված թիվ 218 զորամասում՝ որպես 1-ին, այնուհետև 2-րդ հետախուզական վաշտի հրամանատար: Սպանվելուց հետո թաղվել է Շարուրի շրջանի «շեհիդների (նահատակների) ծառուղում»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ