27 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք կվերականգնենք պատմական արդարությունը, մեր տարածքային ամբողջությունը. Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւըը, Բաքվում Նովրուզի կապակցությամբ իր ելույթում ասել է, որ իրենց հիմնական խնդիրը` հայ-ադրբեջանական, ԼՂ խնդիրը, չի լուծվում:

Նա ասել է, որ նախագահների մակարդակով հանդիպումներից հետո անգամ Հայաստանը «հերթական պրովոկացիային է դիմել», գրում է ադրբեջանական АПА գործակալությունը:

«Մենք չենք ցանկանում պատասխան պրովոկացիայի գնալ, քանի որ հետեւում ենք միջազգային պայմանավորվածություններին եւ մեզ զուսպ էինք պահում, սակայն թշնամին այլ կերպ հասկացավ մեր դիրքորոշումը եւ հարձակում գործեց մեր դիրքերի վրա:

Մեր զինվորներն էլ, բնականաբար, ոչնչացրին թշնամու ուղղաթիռը: Եւ Հայաստանի անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին` մենք վրեժ կլուծենք: Այդ ֆաշիստական գաղափարախոսության պատճառով հայ տասնյակ զինվորներ զոհվեցին: Ես ասել եմ ու կասեմ` եթե չեք ցանկանում մահանալ, մի գնացեք Աղդամ, Ֆիզուլի: Նստեք ձեր տանը»,- ասել է նա:

Ալիեւը հայտարարել է, որ իրենց զինվորները տիրապետում են իրավիճակին սահմանում:

«Ես վստահ եմ, որ մենք կհասնենք ցանկալիին, կվերականգնենք պատմական արդարությունը, մեր տարածքային ամբողջականությունը, մենք մեր տարածքները հետ հնագույն կվերադարձնենք` Իրեւանը, Հեյչան, դրանք բոլորը մեր հնագույն տարածքներն են»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ