15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ոնց որ թե շուկայում». Թևան Պողոսյանը փորձեց բացել եվրոպացիների աչքերը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ խոստացավ նիստի համանախագահ Սաջադ Քարիմին նվիրել Դեյվիդ Ֆիլիփսի պատրաստած «Արձանագրությունների պատմություն» գիրքը, որտեղ պատմվում է հեղինակի այցերի մասին Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա: Այնտեղ թուրք պատմաբաններն ասում են, որ հայ-թուրքական արձանագրություններն իրականում ոչ թե միտված են թուրքական կողմից ազնիվ հարաբերությունները հարթելու, այլ Օբամայի նախագահ դառնալու ժամանակահատվածում Ցեղասպանություն բառը չարտահայտվելուն: 

«Երբ-որ հասան այդ գործընթացին, դրանից հետո այդ փաստաթուղթն իրենց այլևս չէր հետաքրքրում, այնպես որ ինչքան էլ թուրք դիվանագետները գան ու ոնց որ թե շուկայում, դուք էլ եք լավ հասկանում՝ շուկան ինչ է նշանակում, եթե գան ու ասեն, որ 10 սմ այստեղից տան, 10-ն այնտեղից, մենք կհամաձայնենք, դուք էլ եք հասկանում, որ այդ ամենը շուկայական մոտեցում է, և ձեզ են փորձում ընդամենը խաբել»,-նկատեց պատգամավորը:

«Մենք այստեղ հասկացել ենք, որ այլևս այդ հեքիաթներն ու ստերը ոչ մի տեղ չի անցնում, որովհետև ինձ չեք կարող բացատրել, որ եթե մի մարդ պատրաստ է հողի առևտուր անել, միանգամից թող գա, այստեղ անի, քան գնա Ղարաբաղում անի: Ի՞նչի է ձեզ ասում, ի՞նչի չէ ճանաչում ԼՂ հանրապետությունը, գնում և այնտեղ հարց բարձրացնում նույն Թուրքիայի ներկայացուցիչը, ի՞նչի է ձեզ ասում,ի՞նչի չի գալիս այստեղ ասում, դուք պիտի՞ հողը տանեք: Այդպես չի լինելու»,-հայտարարեց Պողոսյանը:

Վերջինս նշեց, որ ԵՄ-ից Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար տրվող գումարն ու Կոսովոյում խաղաղության հաստատելու համար հատկացված գումարների տարբերությունն ուղղակի ամոթ է: «Եթե ասում ենք, որ փորձում ենք նպաստել, հասկանանք՝ ինչքանով ենք փորձում նպաստել»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ