18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Արզումանյանը եվրոպացիներին մատնացույց արեց երեկվա դիվերսիայի հետևանքները

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ ասաց, որ հակամարտության գոտում տիրող իրավիճակը քիչ հույս է ներշնչում. «Աբդրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկները՝ այդպիսով վտանգելով համանախագահների նախորդ վեց տարիների կատարած աշխատանքը»: Նա հիշեցրեց, որ երեկ շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ, չորս վիրավոր, միաժամանակ ուշադրություն հրավիրեց համանախագահների հայտարարությանը, որ շփման գծում ներխուժումներ չպիտի լինեն:

«Ադրբեջանական սադրանքներն արտահայտվում են ռազմատենչ հռետորաբանությամբ ու հակահայակական կոչերով: Նրանք սպառնում են հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,-նկատեց պատգամավորը: Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանը նախորդ տարիների համեմատ 2010-14թթ. 249 տոկոսով ավելացրել է իր սպառազինումը, իսկ զենքի 88 տոկոսը նա ձեռք է բերում ՌԴ-ից, որը, որպես Մինսկի խմբի անդամ, պարտավորված է որևէ կողմի զենք չմատակարարել: «ՀՀ-ն կողմ է ու հավատարիմ է եղել Մինսկի խմբի գործունեությանը»,-եզրափակեց ԱԳ նախկին նախարարը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ