19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը ստացել է զենք ու ստանալու է զենք Ռուսաստանից.քաղաքագետ

 «Ինչ որ մեկը միթե չէր հասկանում, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ինչ կար զարմանալու, միթե առաջին անգամ էր այդ մասին խոսում ՍերԺ Սարգսյանը: Չեք հիշում արդյոք արգենտինական ինտերվյուն: Ուղղակի այս անգամ Սերժ Սարգսյանը ասաց, որ  Ռուսաստանը Հայաստանի համար թանկ է, սակայն ցավալի է, երբ հայ զինվորը խոցվում է ռուսական զենքով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով, օրերս «Արարատի ստորոտին» խորագրով մեդիա ֆորումում արած Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Իսկանդարյանի գնահատմամբ պարզից էլ` պարզ է, որ նախկին Սովետական միության ողջ տարածքում զենք վաճառվում է Ռուսաստանի կողմից:

«Հայաստանին բնականաբար դուր չի գալիս, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, սակայն իրականում ոչ մի նոր բան չկա:Ֆեյսբուքյան վերլուծությունը բոլորովին ճիշտ չէ: Հայաստանը ստացել է զենք ու ստանալու է զենք Ռուսաստանից»,-հավելեց Իսկանդարյանը:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ