21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ստիպված ենք»

«Եվրոպական խորհրդի համար շատ հետաքրքիր է Հարավային Կովկասը:Դա նշանակում է, որ առանձին-առանձին պետությունները չունեն այն նշանակությունն, ինչ ընդհանուր տարածաշրջանը վերցրած»,-այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին  ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա նշեց, որ տարածաշրջանային խնդիրները շատ կարևոր են:

«Ընդհանրապես միջագային կազմակերպությունների հետ հարաբերություններն ավելի արդյունավետ են լինում, երբ մի կողմից են հանդես գալիս տարածաշրջանի  բոլոր պետությունները:

Սակայն Հարավային Կովկասում դեռ չի ձևավորվել և միտում էլ չկա ձեւավորվելու ընդհանուր հետաքրքրվածություն և ընդհանուր շահ հասկացությունները: Միջազգային կառույցների հետ բոլոր պետություններն աշխատում են իրարից անկախ, երբեմն իրար հակառակ»:

Պատգամավորի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում զգալի փոփոխություններ են եղել տարածաշրջանում՝ Հայաստանը որոշել է անդամակցել ԵՏՄ-ին, Վրաստանը ստորագրել է Եվրաասոցացման պայմանագիրը:

Նա ընդգծեց, որ հարևան երկրները շրջափակման մեջ են դրել Հայաստանը, Թուրքիան փակել է ոչ միայն երկաթուղին, այլև ավտոմայրուղին, ինչից էապես կախված է Հայաստանի անվտանգությունը: «Հայաստանի նկատմամբ կիրառվում է ոչ թե հաղորդակցման ուղիներից, այլև տարբեր ծրագրերից մեկուսացման քաղաքականություն: Եթե Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակումն ինչ-որ տեղ բացատրվում է գոյություն ունեցող հակամարտությամբ, ապա անհասկանալի ու անընդունելի է այս հակամարտության համար երրորդ կողմ հանդիսացող Թուրքիայի կողմից սահմանի շրջափակումը:

Անհասկանալի է նաև այն, որ Եվրախորհրդի անդամ և ԵՄ անդամությանը ձգտող Թուրքիայի դեմ ԵՄ կողմից սահմանների ապաշրջափակման պայման չի դրվում, ինչը հաստատ դրական կանդրադառնար տարածաշրջանային համագործակցությանն ու կնպաստեր տարածաշրջանային հարաբերությունների ձևավորմանն ու զարգացմանը»:

Մարգարյանը հիմքեր ունի մտածելու, որ շուտով շահագործման հանձնվող Ղարս-Ախալքալաք երկաթուղու կառավարումը, որը միացնում է Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ադրբեջանը ցանկանում է վերցնել իր ձեռքը և Հայաստանին թույլ չտալ օգտվել այդ երկաթգծից, ինչը կնպաստի տարածաշրջանից ավելի մեկուսացմանը:  

«Որևէ գործողություն ծավալելու համար ստիպված ենք ելնել այն իրավիճակից, որն ունենք, ուստի հաշի առնելով եվրոպական արժեհամակարգն ու եվրոպական կառույցների հետ համագործակցությունը`Հայաստանի համար այլընտրանք չունեն՝ անկախ մեր առջև ծագած խնդիրներից, անհրաժեշտ է ձևավորել ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր օրակարգ, քան ունեինք նախկինում»,-ամփոփեց Մարգարյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ