«Սերժ Սարգսյանն ասել է, որ պաշտոնավարելու է մինչև 2018-ը»
«Կարելի է ասել, որ որևէ բան փոփոխության չի ենթարկվել, մենք կողմնակից ենք եղել պառլամենտական կառավարմանն, ու Հայաստանը կարող է այդ գործընթացում ժողովրդավարության իմաստով որոշակի հաջողություն գրանցել, դա է պատճառը, որ մենք մասնակից ենք այդ գործընթացին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին: […]





































