01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Փոքրիկի աչքը փրկելու համար

Զաքիյանների ընտանիքը Բաքվի փախստականներից է: Իգոր Զաքիյանը 4 տարեկան է, ծնվել է իր ծնողների ամուսնության 8-րդ տարում: Երկու տարեկանում երեխայի մոտ ի հայտ է գալիս աչքի խնձորակի սուբատրոֆիա հիվանդությունը, որի ընթացքում աչքի չափերը դանդաղ նվազում են, աչքը քայքայվում է և դանդաղ մահանում:

Ծնողներն ամեն դուռ թակել են, նույնիսկ հայրը Հյուսիսային Պողոտայում գումար է խնդրել անցորդներից, միայն թե կարողանար փրկել երեխայի աչքը:

Երկար դեգերումներից հետո նրանց հնարավորություն է ընձեռնվել այդ բուժումն իրականացնել Ռուսաստանում, սակայն միայն ախտորոշման համար պահանջվում է 25 000 ռուբլի, իսկ թե վիրահատության կամ բուժման համար որքան կպահանջվի, պարզ կլինի միայն ախտորոշումից հետո:

Երեխայի ծնողները հայցում են բարի մարդկանց օգնությունը:

Կոնվերս բանկում երեխայի հոր՝Ռոման Զաքիյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 1930042648450100 ՀՀ դրամ, 1930042648450101 ԱՄՆդոլար, SWIFT:COVBAM22:

Իգոր Զաքիյանի հոր հեռախոսահամարն է՝ +37494 38 18 04:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ