08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Դավիթ Քոչարյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել. ԱԺ նախագահ

Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ պատգամավոր Դավիթ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նշենք, որ արդեն մի քանի հոգի ԲՀԿ խմբակցությունից, կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել: Այսօր ԲՀԿ-ը կրկին չի մասնակցում նիստին: 

Փսակին Հայաստանին կոչ է արել ազատել «ադրբեջանցի գերիներին»

ԱՄՆ պետքարտուղարությունը հայկական կողմին կոչ է արել բաց թողնել ու ադրբեջանական կողմին հանձնել «ադրբեջանցի գերիներ» Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, հայտնում է ադրբեջանական АПА-ն: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին: «Մենք նախկինում էլ հանդես ենք եկել հօգուտ ադրբեջանցիների գերիների ազատ արձակման: Նախկինում կողմերը կարողանում էին տարբերակներ գտնել` գերիներին հանձնելու համար: Նման մարդասիրական […]

Քաղաքական գնահատականների համար ես չեմ զղջում. Կարեն Ավագյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. «Քանի որ շարունակվում են հարցադրումները Գագիկ Ծառուկյանի մասին վերջին ելույթիս կապակցությամբ, ոմանք նաև շահարկում են այն, ուստի մեջբերում եմ նույն թեմայի շուրջ Aravot.am-ին տված իմ պատասխանը. «Ես ինձ քաղաքական գործիչ եմ համարում, և այս տարիների ընթացքում կարողացել եմ բացառապես մնալ քաղաքական գործընթացների և քաղաքական գնահատականների […]

Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի

Փետրվարի 23-ին, ժամը 22.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի:

Բանկային համակարգի վտանգներ

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը չի կարծում, թե բանկերի խոշորացման ծրագիրը կարող է դրական արդյունք ապահովել ֆինանսական շուկայում: Ըստ նրա՝ բանկի մեծությունից չի կախված տվյալ բանկի, բանկային համակարգի առողջ լինելու կամ  տնտեսությունը  սպասարկելու ունակությունը: «Դա կախված է տվյալ բանկի գործունեությունից: Կարող է լինել շատ մեծ բանկ իր կապիտալով, բայց լինել շատ վատ բանկ` իր վարկային […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 24-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ 3-4 աստիճանով:  Երևանում՝ Փետրվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Նորմանդական քառյակի» արտգործնախարարները կհանդիպեն Փարիզում

Այսօր «Նորմանդական քառյակի»` Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայիեւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Փարիզում:   Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվեն Ուկրաինայում հրադադարի հարցն ու Մինսկյան պայմանավորվածությունների ի կատար ածումը, հայտնում է Lifenews.ru-ն: Հիշեցնենք, որ այս ամիս Մինսկում հանդիպել են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդները եւ քննարկել Ուկրաինայի հարցը: Բանակցությունների արդյունքում մի շարք պայմանավորվածություններ էր […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական […]

Թուրքիան 1 մլն դոլար է վճարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ եգիպտական արխիվները ոչնչացնելու համար

Եգիպտական «Ջիհաթ» կուսակցության հիմնադիր Շեյխ Նաբիլ Նաիմը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան 1մլն դոլար է վճարել Եգիպտոսում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ոչնչացման համար, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Դեմոկրատհաբեր»-ին հղումով: Աղբյուրի համաձայն `Եգիպտոսի կառավարության նիստի ժամանակ արված այս հայտարարությունից բացի Նաիմը տեղեկացրել է, որ վերոնշյալ փաստաթղթերի ոչնչացման գործում ներառված են եղել նաև […]

Հովիկ Աբրահամյանը որոշել է կրկին աշխատանքային օր դարձնել մեռելոցները.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է սրբագրել իր նախորդին՝ Տիգրան Սարգսյանին, և ոչ աշխատանքային դարձած մեռելոցները հանել: Բանն այն է, որ ամբողջ տարվա համար մեռելոցների հետ կապված որոշումն ընդունվում է դեկտեմբերին, կառավարության նիստում, սակայն 2014թ. դեկտեմբերին այդ որոշումը չընդունվեց: Ենթադրվում է, որ այս տարի մեռելոցները ոչ աշխատանքային չեն լինի: Ապրիլի 5-ին հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված