06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինտերնետի պայմանագիրը փոխվում է, բայց որակը չի լավանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ-ի այս տարվա գործունեության քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին խնդրեց անդրադառնալ հեռահաղորդակցման ոլորտին ու ինտերնետ կապի ոչ բավարար լինելուն՝ կապված և որակի, և գնի հետ: «Շատ ինտերնետ ապահովող կետերում, երբ պայմանագիր փոխվում է, որ իբր պիտի արագանա ինտերնետը, կամ ավելի լավանա որակը, բայց որակի բարելավում չի նկատվում: Ինչպե՞ս է վերահսկվում այդ ոլորտը»,-հարցրեց պատգամավորը:

Շաբոյանը պատասխանեց, որ ինտերնետի որակի հետ կապված որևէ միջոցառում իրենք չեն իրականացնում, քանի որ դա իրենց իրավասույթյունից դուրս է: «Այնուհանդերձ, այդ ոլորտին մենք անդրադարձել ենք այնքանով, ինչքանով մրցակցության հետ կապված խնդիր կա: Մի դեպք էլ եղել է, երբ Արմենթել ընկերությունը խոչընդոտում է Ռոստելեքոմ ընկերությանը, քանի որ Արմենթելին էր պօատկանում բոլոր մալուխները, և նա թույլ չէր տալիս մյուսին էլ օգտվել»,-պատմեց Շաբոյանը:  

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե գնագոյացման խնդիրների ու գների կայունացմանը հանձնաժողովն անդրադառնալու է, ինչին բացասական պատասխան հնչեց: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ