«Ես քո հիվանդության դեղն եմ գտել». «հեռացավ» ծափերի ուղեկցությամբ/վիդեո/
Նա լքեց ոչ միայն հարազատներին, այլ նաև այն բազմահազար մարդկանց, ովքեր այսօր ցավով և հպարտությամբ հրաժեշտի էին եկել: Հրաժեշտի վայրը՝ Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատորնի շենքն էր:
Հուղարկավորությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստի եւ մշակույթի գործիչներ, երկրպագուներ։
Ջանիբեկյան մարդու նկարագիրը խառնվում էր դերասանի կերտած փառահեղ դերերին: Ընկերները սակայն կկարոտեն Կարենին.«Այնքան, ինչքան նա էր սիրում բնությանը և կենդանիներին պատկերացնել հնարավոր չէ: Նա շատ էր սիրում հատկապես իր շանը, ում վերաբերվում էր հավասար իրավունքով»,-պատմեց դերասան Ռազմիկ Խոսրոևը:
Ռեժիսյոր Նիկոլայ Ծատուրյանն էլ հիշեց իր և Ջանիբեկյանի վերջին հանդիպումները.«Նա ծանր վիճակում պառկած էր, բայց ինձ տեսնելով ձայնեց՝ արի այ տղա, ես քո հիվանդության համար դեղ եմ գտել»:
Հնչեց նաև Կարեն Ջանիբեկյանի խոսքը, որտեղ նա խոսում էր սեփական վերջաբանի մասին:
Կարեն Ջանիբեկյանը թատրոնը լքեց ծափերի ուղեկցությամբ: