08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Հարյուրամյա տարելիցի միջոցառումներին է միացել նաև Ներքին Կարմիրաղբյուրը

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին է միացել նաև Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը: Հայ-ադրբեջանական անհանգիստ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող գյուղում ուրբաթ գյուղացիների և արտերկրում բնակվող հայրենակիցների շնորհիվ բացվել է 1915 թվականի ոճրագրոծությունների նահատակների հիշատակման հուշակոթող: Միջոցառմանը ներկա են եղել ինչպես գյուղի բնակիչների մեծ մասն, այնպես էլ բազմաթիվ հյուրեր […]

Շնորհակալություն Կանադա. երբ Աստված մեզ հետ է , ո՞վ կարող է մեզ հակառակ լինել

Սիրելի ժողովուրդ, քիչ առաջ լուր ստացա, որ Կանադայի Խորհրդարանը միաձայնությամբ ԱՊՐԻԼ 24-ը ընդունել է որպես ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ!! Շնորհակալություն Կանադա, շնորհակալություն Կանադայի Հայկական Ցեղասպանության միասնական Մարմնին: Գիտեմ թե ինչ մեծ, ահռելի աշխատանք է տարված: Աստված օրհնի Կանադան, Աստված օրհնի Հայաստան աշխարհը, Աստված օրհնի հայ ժողովրդին:ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ!!!Երբ Աստված մեզ հետ է , ո՞վ կարող է մեզ […]

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարում

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չի դադարում մարդկանց հոսքը: Ինչպես երեկ, այնպես էլ գիշերային ժամերին ու դեռ վաղ առավոտյան մարդիկ շարունակում են այցելել հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու: 

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:   Դոլը եւ Հովհաննիսյանը քննարկեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետքերով ծավալվելիք գործընթացներն ու առաջիկա զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ քաղբանտարկյալների առկայության հարցը, Եվրոպայի միության հետ Հանրապետության հետագա համագործակցության եզրերը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներն ու արտաքին […]

Թուրքական ազգայնամոլական կազմակերպությունները նույնպես պլանավորել են հակահայ բողոքի ակցիա

Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Շվեդիայի հայերը ապրիլի 25-ին Բեռլինում բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի նշան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման: Ակցիան կազմակերպվել է Գերմանահայոց Կենտրոնական կոմիտեի և Առաջնորդարանի աջակցությամբ: Ներկա կլինեն նաև Դերսիմի հայերը: Ասորիները, եզդիները, հույները ևս կմասնակցեն բողոքի ակցիային՝  ի նշան ցեղասպանությունների կանխարգելման : Կարգախոսը՝ «Միացի՛ր, հիշի՛ր և պահանջի՛ր»: Նշենք, որ նույն օրը թուրքական ազգայնամոլական […]

ԲՀԿ-ը՝ բավական համեստ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է.  «Ժամը 13-ի սահմաններում, մինչև բոլորովին վերջերս երկրորդ հուժկու քաղաքական ուժ համարվող ԲՀԿ-ն երեկ հուշահամալիր էր այցելել չափազանց համեստ խմբով, որն առաջնորդում էին քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը: Ուշագրավ էր, որ ԲՀԿ-ականներին հետևում էր նաև կուսակցությունը լքած […]

Սուրիկ Խաչատրյանի գործից հետո հեռանալու է. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Փաստաբանների միության նախկին նախագահ, անվանի փաստաբան Ռուբեն Սահակյանը որոշել է հեռանալ գործերից: «Երկու գործ ունեմ ձեռքիս տակ՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված և մի բժշկուհու: Սրանք ավարտելուց հետո ապրելու եմ թոշակառուի կյանքով: Գոնե առ ժամանակ: Այսպես եմ որոշել: Ծաղիկներ եմ աճեցնելու և ճաշ եփեմ»,- ասաց նա ի պատասխան մեր հարցին, թե ինչով […]

Ռումինիայի վարչապետին ու Սլովենիայի նախագահին Գալիպոլիում ոչ ոք չի տեսել

Թուրքական լրատվամիջոցները ուռճացրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցող պետությունների նախագահների և վարչապետների թիվը` առնվազն երկուսով: Նախօրեին թմբկահարվող հայտարարությունը, թե միջոցառումներին մասնակցելու են 17 երկրների նախագահներ և 5 երկրների վարչապետներ, իրականությանը չի համապատասխանում: Դեռ առավոտյան թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում էր, որ մասնակիցների թվում են լինելու Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը և Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան: Հատկանշական […]

Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց. Հրապարակ

Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու համար: Համենայնդեպս, ապրիլի 24-ը եկավ-անցավ, իսկ Ծաղիկ Ռուբոն՝ իր «երդվյալ ազատամարտիկների» հետ ԼՂՀ չմեկնեց: ԲՀԿ-ական պատգամավորը, հիշեցնենք, ապրիլի 7-ին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար պրն Սերժ Սարգսյանից» թույլտվություն ու աջակցություն էր խնդրել 300 ազատամարտիկների հետ Արցախի սահմանային դիրքեր մեկնելու համար: Շարունակությունը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ