Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին: Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին՝ հրավերն ընդունելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԺԿ-ի՝ որպես Եվրոպական խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական խմբի և եվրոպական արժեքներն առաջ մղող ուժի գործունեությունը՝ ուղղված […]





































