02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանի ուղերձը

Ներկայացնում ենք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը ռադիոյի օրվա առթիվ

Ռադիոյի հարգելի աշխատակիցներ,

շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ:

Ստեղծման օրից ի վեր ռադիոն հանրության համար եղել և մնում է ոչ միայն իրազեկման կարևոր միջոցներից, այլև տեղեկատվություն ստանալու հարմար ու մատչելի եղանակներից մեկը: Ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, անգամ, այն շարունակում է մեր կյանքի անբաժան ու օգտակար ուղեկիցը լինել: Այս հանգամանքն, անշուշտ, որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, և պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, պատվով ու սրտացավությամբ կատարում եք ձեր աշխատանքը:

Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր նպաստը բերելով մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի բնակչության բարօրությանը:

Մաղթում եմ անխափան եթեր, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում: 

Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ