19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

«Մեր կռվող տղաները ի՞նչ են մտածում…»/վիդեո/

«Էնքան ցավ եմ ապրում, երբ փոքրիկ աղջիկները աղ ու հացով են դիմավորում Քիմ Քարդաշյանին»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի մասնակից,  ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն  Գևորգյանը: Գևորգյանը  գտնում է, որ մեր ազգի բարոյական նկարագիրը վեր է ամեն տեսակի ակցիաներից.«Ես էլ աղջիկ ունեմ ու ինչ պետք է սովորի մեր սերունդը: Հայ աղջիկները ոնց […]

Անջելինա Ջոլին պատրաստվում է լքել կինոն` հանուն ընտանիքի

Հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին ասել է, որ առաջիկայում պատրաստվում է լքել կինոինդուստրիան: Դերասանուհին որոշել է ամբողջովին նվիրվել ընտանիքին` ամուսնուն եւ երեխաներին: Նրա ամուսինը՝ Բրեդ Փիթը, հաստատել է կնոջ՝ տնային տնտեսուհի դառնալու մտադրությունը: Դերասանը նշել է, որ Ջոլին հրաշալի է կատարում կնոջ և մոր դերերը: Անջելինան էլ ասել է, որ այլևս չի ցանկանում բաց թողնել իր […]

Հորդորում են՝ պետական պարգև չտալ Քիմ Քարդաշյանին

Պիկետ Կառավարության շենքի դիմաց Նախաձեռնության հեղինակները Քիմ Քարդաշյանին դեմ չեն, ավելին նրա այցը ողջունում են, ուղղակի իրենք դեմ են Զվարթնոց օդանավակայանում Քիմ Քարդաշյանին աղ ու հացով դիմավորելուն և վարչապետի ընդունելությանը։ «Կարծում ենք հարկ չկար Քիմ Քարդաշյանին, հայկական տարազ հագած աղջիկները աղ ու հացով դիմավորեին պոռնոատղին, այստեղ աղավաղվում է հայ կնոջ իրական կերպարը։ տարազն ու Քիմ […]

Գարնանային ծառատունկի համար անհատույց տրամադրվել են շուրջ 170 000 տնկիներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015 թվականի  գարնանային ծառատունկն իրականացնելու նպատակով    Երևանի քաղաքապետարանին, հանրապետության տարբեր մարզերին և համայնքներին,  ստացված հայտերի հիման վրա անհատույց տրամադրել է ընդհանուր թվով շուրջ 170 հազար հատ տարբեր բարձրարժեք ծառատեսակների`  կենսածառի, սոճու, ուռենու, շագանակենու, հացենու, ընկուզենու, կաղնու տնկիներ: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին ս.թ. ապրիլի 11-ին  նախատեսվող համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում Նոյեմբերյանի […]

Ա. Աշոտյանն Ավստրիայում ներկա է գտնվել Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է  Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ավստրիայի Ազգային Գրադարանում:ՀՀ ԿԳ նախարարարը հանդես է  եկել ելույթով, որտեղ  մասնավորապես, անդրադարձել է Ֆ. Վերֆելի գրական ժառանգությանը և շեշտել  նրա մեծագույն ավանդը   Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության […]

Տեղի է ունեցել ՀՏԶՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավարությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ամփոփվել է Հայաստանի սոցներդրումների ծրագիրը, ներկայացվել Տարածքային զարգացման հիմնադրամը և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) 3-րդ ծրագրի արդյունքները: […]

Հայաստանը նաև Քիմ Քարդաշյանով պիտի ճանաչեն. Շուշան Պետրոսյան /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան պետրոսյանը բարձր է գնահատում այն երևույթը, որ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Հայաստան: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ նրա այցից 45 րոպե հետո արդեն համաշխարհային մամուլը գրում էր նրա այցի մասին: «Մենք պիտի խելոք ծրագիր ընդունենք, որ աշխարհին ճանաչել տանք»,-նշեց նա: «Նաև Քիմ Քարդաշյանով պետք է ճանաչել Հայաստանը»,-շեշտեց […]

Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը տեղեկացնում է.  Րոպեներ առաջ ՀԽ պատգամավոր Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500,000 ՀՀ դրամի չափով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։Սա նշանակում է, որ նա կարող է մնալ ազատության մեջ, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ուսուցչուհին պատվիրել է աշակերտի սպանությունը /ֆոտո, վիդեո/

Մերձմոսկովյան Շատուրայի դպրոցներից մեկում երգի 51-ամյա ուսուցչուհի Յուլիա Սիմոնովան պատվիրել է իր աշակերտի սպանությունը: Նախնական տվյալներով` կինը խանդել է 14-ամյա աշակերտին նրա դասընկերուհու հանդեպ եւ դիմել է պրոֆեսիոնալ սպորտսմենի, նրան 100 հազար ռուբլի է վճարել, որպեսզի նա սպանի երեխային, հայտնում է LifeNews-ը: Սպորտսմենը, սակայն, ոստիկանություն է դիմել, եւ վարձու մարդասպանի անվան տակ կնոջը ոստիկան է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ