19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Կորսիկայի Վեհաժողով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծ է ներկայացվել

Կորսիկայի Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի առիթով «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի անունից Ժան Բյանկուչչին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել, գրում է armeniangenocide100.org-ը: Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերի ռեժիմն Օսմանյան կայսրության հայերի կոտորածներ է սկսել, ինչը հանգեցրել է 1.5 մլն հայերի՝ իրենց հայրենիքից բնաջնջման, իսկ ողջ մնացածները սփռվել են աշխարհով մեկ: […]

«Քարդաշյանը գոնե իր սեփական հետույքով է փող աշխատում» /վիդեո/

«Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Քիմ Քարդաշյանին, որ նա այցելեց Հայաստան, որովհետև մի ողջ ազգ արթնացրեց, այնպիսի տպավորություն էր, որ քնած էր մեր ազգը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Նա կատակեց, որ տեղին կլինի հայտնի հայուհուն նման զանվածային անկարգություններ կազմակերպելու ահմար «ձերբակալեն» ու Հայաստանում պահեն, մինչև լուծվեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված խնդիրները:  […]

Շատ անկեղծ կին է…ոչ Շառլին, ոչ Դոմինգոյին են այսպես ընդունել /վիդեո/

Հոգեբան Սամվել Խուդոյանն ու PR մասնագետ Սեդրակ Գասպարյանը դրական են վերաբերում հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան:  «Նա շատ անկեղծ կին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը: Միաժամանակ նա նկատեց. «Չէի մտածում, որ Պլասիդո Դոմինգոյին էլ, Շառլ Ազնավուրին էլ տա անցնի: Ոչ Շառլին, ոչ Դոմինգոյին են այսպես ընդունել: Ուրախ եմ, որ աստղերը այցելում են: Ազգային ինքնագիտակցությունն […]

ԴԱՀԿ-ն ահաբեկում է զոհված ազատամարտիկի ընտանիքին

ԴԱՀԿ Լոռու մարզային բաժինը մուտք գործելով զոհված ազատամարտիկ Դավիթ Սոկրատի Ղազարյանի Վանաձորի Ներսիսյան 5/48 բնակարան, ապօրինաբար արգելանք է դրել զոհվածի մորը` Մանյակ Ղազարյանին պատկանող գույքի վրա և սպառնում է ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը գույքը տանել աճուրդով վաճառելու: Դավիթ Սոկրատի Ղազարյանը զոհվել է 1993թ. մարտի 28-ին` Տավուշի մարզի Չինարի գյուղի մատույցներում: Որդու հուղարկավորության նախորդ օրը վշտից […]

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է հաշվետու տարում ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ 2014 թ. ոստիկանությունն սկսել և 2015 թ. […]

Նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը.Վահրամ Բաղդասարյան

«Հայի ազգանունով մարդիկ ցանկանում էին խոչընդոտել ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումները, և նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և համախոհների ձերբակալությանը։ «Նման լոզունգներով, անձնական չարդարացված նպատակներն իրագործելու համար այնպիսի տպավորություն ստեղծել միջազգային լսարանի առաջ, որ նրանք ՀՀ-ում պաշտպանված չեն, պարզ է, որ […]

«Օրվա փաստը».Երևանում վերանորոգվել են 213 շենքերի ճակատային մասեր

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում ճակատային մասերը վերանորոգված շենքերի քանակը:

Գազի գինը կարելի է 25 տոկոսով էժանացնել.Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով Գազի հանձնաժողովի զեկույցի մասին ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ինչպես պարզվեց տեղի է ունեցել կեղծիք և Վարդան Այվազյանը ներկայացրել էր մի փաստաթութղ , որը համաձայն ԱԺ հաստատված կարգի՝ չի քվեարկվել վերջնական նիստում: «Մենք սա կարևորում ենք, որովհետև հանձնաժողովը դա քաղաքական մարմին էր, որը պետք է […]

Դոլարը թանկանում է

Ապրիլի 9-ին, սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն աճել է 0.56 դրամով` 474.99 դրամից դառնալով 475.55 դրամ, Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.38 դրամով, այն այժմ կազմում է 510.79 դրամ` նախկին 516.17 դրամի փոխարեն, իսկ ռուբլու փոխարժեքն աճել է 0.23 դրամով` 8.82 դրամից դառնալով 9.05: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ