15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անկեղծ ասած՝ դա չի եղել կառավարության նպատակը

« Մեր խնդիրն այն է, որ մեր երկրում ստեղծենք այնպիսի դաշտ, որ բիզնեսը շահագրգռված լինի գրանցվել ՀՀ-ում: Որ երկրի գումարները կգա Հայաստանի բյուջե, որը չի գա, դա հարցի երկրորդ կողմն է: Մենք առաջարկում ենք մեխանիզմ` մեր երկրում ձեռնարկությունների գրանցման խթանում և մեր աշխատուժը մեր երկրում գրանցելը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ խոսելով եկամտային հարկի օրենքի մասին:

Նա նշեց, որ բոլոր համաձայնագրերը մանրամասն ուսումնասիրել են, այդ թվում և ԵՏՄ համաձայնագիրը, կրկնակի հակումը բացառող համաձայնագրերը ևս, և այդ մասով մտահոգություններ չպիտի լինեն: Հարցին ի պատասխան, թե երկրորդ ընթերցմամբ նախագիծը խորհրդարան բերելիս ինչ շտկումներ կարվեն, Վախթանգ Միրումյանը նշեց. «Կփորձենք այն բառերը, որքն միգուցե պատճառ են հանդիսացել տարընկալումների, կփորձենք որոշ անհստակությունները շտկել, բայց գլոբալ առումով նախագիծը արտացոլում է այն, ինչ ես ներկայացրեցի»:

Հարցին, թե հնարավոր է, որ այս նախագծի պատճառն այն է եղել, որ տնտեսության վիճակը շատ վատ է, դրա համար փրփուրներից է կախվում կառավարությունը, Միրումյանը պատասխանեց. «Անկեղծ ասած` ոչ դա չի եղել պատճառը, անկախ եկամուտների կատարողականից, իմիջիայլոց ասեմ, որ կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է, ավելացել են վճարումները: Մենք գնացինք ձեռնարկատիրությունը խթանելու ճանապարհով, որը նաև չի կարող չազդել հարկային մուտքերի վրա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ