15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բանավիճում ենք /վիդեո/

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

«Ընդդիմադիրների ցանկությունը երբեք չի եղել ինքնանպատակ բաների տապալումը: Մենք ուղղակի քննարկում եւ բանավիճում ենք: Մենք պետք է տեսնենք այն երաշխիքները, տեղեկատվությունը, որը երեկ բացակայում էր: Օրենքը եւ գաղափարը որպես այդպիսին մի բան է, հասարակական ընկալումը եւ գործառույթների իրականացումը՝ այլ բան է: Մենք երեկ մեր հարցերն ուղղել ենք, Միքայել Մելքումյանը բավականին մասնագիտորեն անդրադարձել է տվյալ օրենքին, կարծում եմ՝ այդտեղ կան փակ կետեր, որոնք մենք պետք է բացենք»:

Նա հավելեց, որ եթե կուսակցությունը հասկանա, որ նման օրենքի գոյությունը բյուջեին օգուտ է տալու եւ անհատապես արտագնա մեկնող որեւէ անձի չի խանգարելու, քաղաքացիների մոտ դժգոհություն չի առաջացնելու իրենք առաջինը կողմ կլինեն  դրան:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ