28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Արժանապատիվ աշխատավարձի խնդիրը կա պայմանագրային զինծառայողների»

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նկատեց, որ պայմանագրային զինծառայողների վարձատրության խնդիրն այսօր շատ մեծ է, սերժանտների դեպքում հատկապես այդ խնդիրն առկա է: Նա կոչ արեց քաղաքական ուժերին ուշադրության կենտրոնում պահել այս հարցն ու կառավարությանը նաև ներկայացնել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունեց այս կոչը:

«Մենք էլ երբ որ բոլորս միասին եղել ենք սահմանամերձ շրջաններում, նկատել ենք, որ այո, արժանապատիվ աշխատավարձի խնդիրը կա պայմանագրային զինծառայողների, նրանք չեն ստանում այն աշխատավարձը, այն վարձատրությունը, որի համար իրականացնում են այդ ծանր պարտականությունը: Սա երկու կողմից է կարևոր՝ և նրանց արժանապատիվ աշխատավարձ վճարելու համար, և նաև նրանով, որ սահմանամերձ տարածքների բնակիչները, եթե կարողանանք համապատասխան աշխատավարձ ապահովել պայմանագրայինների համար, միգուցե նրանք չգնան արտագնա աշխատանքի»: 

Շարմազանովն ընդգծեց, որ պետք է միջոցներ գտնել ու աշխատել այդ ուղղությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ