03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Բագրատյանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին

«Երբ ցանցերը սկզբից վաճառել ենք, ասում են 25, ոմանք ասում են 12 միլիոն դոլարով, իսկ երեք տարի հետո վերավաճառել ռուսական պետական կազմակերպությանը 80 միլիոն դոլարով. սա կարող եք ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, պարոն Շարմազանով, հաճախ ասում եք բերեք ներկայացրեք»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ելույթ ունենալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի […]

«Ստուգումները շարունակվում են» /վիդեո/

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից այսօր լրագրողները հետաքրրքվեցին, թե ինչպես է իրեն զգում նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ըստ մամուլի հրապարակումների՝ արտերկրում բուժվում էր: Միրումյանը նշեց, որ նախարարն աշխատանքի է հաճախում, և վերականգման վերջին փուլում է: «Հուսով ենք, որ ավելի լավ կլինի»: Հարցին, թե ինչ փուլում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընկերությունների հարկային պարտավորությունների ստուգումները, Միրումյանը պատասխանեց, […]

Արագացրեք քննությունը.Ավետիսյանների դուստրը պահանջում է

Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ,որ Ավետիսյանների  իրավահաջորդները պահանջում են գործի արագ, արդյունավետ քննություն, նրանք գանգատվում են տեղեկատվության պակասից: «Հասկանալի է, որ քննչական մարմինը տրամադրում է օրենքով սահմանված ողջ տեղեկատվությունը, սակայն Ավետիսյանների հարազատներն ավելի շատ տեղեկատվության են ակնկալում»,-նշեց  փաստաբանը: Սարգսյանը  փաստեց, որ  Ավետիսյանների […]

Որն է կանանց համար ամենավտանգավոր երկիրը

Որ երկրում կարող է կինը միայնակ շրջել եւ իրեն անվտանգ զգալ: Հաշվի առնելով այս հանգամանքը` The Daily Mail-ը կազմել է այն երկրների ցանկը, որոնք առավել վտանգավոր են կանանց համար: Հնդկաստանը գլխավորել է նմանատիպ երկրների ցանկը, կանանց համար ամենավտանգավորը հենց այս երկրում գտնվելն է: Ամենավտանգավոր երկրների տասնյակում հայտնվել են նաեւ Բրազիլիան, Թուրքիան, Թայլանդը, Եգիպտոսը, Կոլումբիան, Մարրոկոն, […]

Քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված միջոցառումները. պետական պատվերի շրջանակում 32 ծրագրերի գծով իրականացվել է 60.4 մլրդ դրամի […]

Կարևոր փաստարկ ընդդեմ Թուրքիայի.պարզաբանում/վիդեո/

«Հայաստանի արխիվները բաց են բոլորի համար, այդ թվում նաև թուրք պատմաբանների և լրագրողների, ովքեր կարող են գալ և էջ առ էջ ծանոթանալ դրանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ասաց ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Անդրադառնալով ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններին և պատասխանելով հարցին, թե մենք արխիվում չունենք հակափաստարկներ, Ազգային արխիվի տնօրենն ասաց. «Մենք Գալիպոլիի ճակատամարտի […]

Գազի պայթյունի հետեւանքով բնակելի տունը կտոր-կտոր է եղել /վիդեո/

Ամերիկյան Սթաֆֆորդ քաղաքում նախոօրեին հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 15 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է Газета.ру-ն: Պայթյունի պատճառ է դարձել կենցաղային գազի արտահոսքը, այժմ մոտակա տների բնակիչներին էվակուացրել են: Համացանցում է հայտնվել պայթյունի պահի տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է բնակելի տունը […]

Կառավարությունն անցավ «հակահարձակման»

Կառավարությունը մտադիր է վերանայել շրջանառության հարկի մասին օրենքի որոշ դրույթներ, որոնք առաջացրել էին ոլորտում գործող տնտեսավարողների դժգոհությունը։ Ըստ այդմ, նախատեսվում է բարձրացնել հարկի ինչպես նվազագույն շեմը, այնպես էլ փոխել հարկման ձեւը։ Մասնավորապես գործող 58,35 միլիոնի փոխարեն առաջարկվում է շրջհարկի նվազագույն շեմը դարձնել 113,4 մլն դրամը։ Դա նշանակում է, որ  էապես կընդլայնվի այս դաշտում գործողների շրջանակը։ […]

100 ամյակի միջոցառումները չեն գոհացնում. Ամատունի Վիրաբյան

Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների ցանկը չի գոհացնում ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին: Վիրաբյանը հարցի շուրջ մեկնաբանություն չունի, կամ էլ պարզապես չի բարձրաձայնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վիրաբյանը խոսեց իր անմիջական մասնակցությամբ ծրագրերի մասին: «Հրատարակել ենք «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»եռահատոր գիրքը: Այս տարի կհրատարակվեն նույն գրքի 4-5-րդ հատորները: Այդ երեք հատորը՝ մեկ հատորով լույս տեսավ […]

«Չեմ կարծում, որ երկրի նախագահը պիտի արձագանքի». Սահակյանը՝ ԲՀԿ-ից ու Ծառուկյանից

«Ես չեմ կարծում, որ երկրի նախագահը պիտի արձագանքի որևէ կերպ: Նախ ես հարգելի չեմ համարել, ասում եմ՝ իրավական տեսանկյունից անհարգելի են բացակայությունները, և ես առաջարկություն եմ արել լրացուցիչ մեկնաբանել բացակայությունները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե Սերժ Սարգսյանն ինչպես է արձագանքել, երբ տեղեկացել է, որ Գագիկ Ծառուկյանի բացակաների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ