Օսիպյանը շնորհավորեց ու անցավ գործի

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր չէին տոնում մայիսի 1-ը։ Նրանք իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախ շնորհավորեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին․ «Հարգելի նաիրիտցիներ, շնորհավորում եմ Աշխատավորի օրվա առթիվ և խնդրում եմ՝ ոստիկանությունից մի նեղացեք: Ոստիկաններն իրենց գործն են անում եւ դուք պետք է ենթարկվեք […]