06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի մտահոգությունները չեն փարատվել՝ ի տարբերություն ՀԱԿ-ի

Երեկ Ազգային ժողովի Կրթության և գիտության հանձնաժողովում կայացած քննարկմանը լրամշակվել է Կրթության և հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: Այս մասին այսօր ԱԺ նիստին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, փաթեթը դեռ երեկ պիտի դրվեր քվեարկության, սակայն պատգամավորներն առաջարկեցին լրացուցիչ քննարկում կազմակերպել, ապա քվեարկել: Փոփոխությամբ առաջարկվում է 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր:  Այսօր էլ նախքան […]

Անձրեւ եւ ամպրոպ

Ապրիլի 8-ին` երեկոյան ժամերին, 9-ին, 11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավային` 5-10 մ/վրկ., 9-ին, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 11-ի ցերեկը և 12-ի գիշերը նույնքան […]

«Ժառանգության» հայտարարությունը Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբալությունների առնչությամբ

      2015թ. ապրիլի 7-ին Քննչական կոմիտեի կողմից խուզարկվել,  բերման  ենթարկվել,  այնուհետ ձերբակալվել են Հիմնադիր խորհրդարանի անդամները:   «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է իրավապահ մարմինների այսպիսի ապօրինի գործելաոճը: Բռնությունների այս շղթան խոսում է ներկայիս վարչախմբի կողմից բոլոր բնագավառներում ձախողումների մասին,  որի համար էլ  վերջինս իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանն ահաբեկելու մեջ:    «Ժառանգությունը» […]

Ֆլեշմոբ Հանրապետության հրապարակում /վիդեո/

Ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված Ֆլեշմոբով վերագործարկվեցին Հանրապետության հրապարակի շատրվանները:Հրապարակում զբոսնող կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ֆլեշմոբով շնորհավորել են փոքրիկ երևանցիները:

«Դե մի բան պետք է անենք … ». պատգամավորը Քարդաշյանին էքսկուրսիա կտանի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին դիմավորելու չի գնա, սակայն անպայման կառաջարկի ծանոթացնել պատմական հայրենիքին: Նա լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ առաջարկելու է Քարդաշյանին այցելել նաև Ազգային Ժողով: «Վեց օր այստեղ է լինելու, բա մի բան պետք է անել, որ զբաղվի»,-ասաց: ԱԺ-ում արդյոք Քիմը չի ձանձրանա. «Դե մի բան պետք է […]

Հայերը պետք է «Ամոթի պատ» կառուցեն` ապրիլի 24-ին Գալիպոլի գնացողների համար

Հարութ Սասունյան       «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր   www.TheCaliforniaCourier.com   Մինչ հայերը քննադատում են Թուրքիային ցեղասպանության ժխտման և մարդու իրավունքների այլ զանգվածային խախտումների համար, նույնքան կարևոր է մեղադրել բոլոր ոչ թուրքերին, որոնք գործակցում են Թուրքիայի հետ, դրանով իսկ խրախուսելով թուրքական իշխանություններին՝ շարունակելու իրենց անարգալից վարքագիծը:   Օրինակ, հենց հիմա, բազմաթիվ պետությունների ղեկավարներ […]

«Մենչն» ու Քիմ Քարդաշյանը նույն ինքնաթիռով թռել են Երեւան /վիդեո/

Պրոդյուսեր, սցենարիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ), ով «Ֆուլ Հաուս»-ի անձնակազմի հետ մեկնել էր Միացյալ Նահանգներ, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ Լոս Անջելեսի միջազգային օդակայանից և մակագրել. «Ես ու Քարդաշյանը թռանք»: ))) Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Քիմ Քարդաշյանն ամուսնու եւ դստեր հետ պատրաստվում թռչել Երեւան:

Զոհված ավագ ենթասպան գլորվել էր ձորը. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ հակառակորդի կրակոցից մի քանի օր առաջ զոհված ավագ ենթասպա Հայկ Քեշիշօղլյանը Նիգավան գյուղից է: «Գյուղապետ Արտաշես Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համագյուղացին զոհվել է ապրիլի 3-ի գիշերը, սակայն միայն ապրիլի 7-ին է տարածվել տեղեկատվություն: Նա նշեց, որ, ընտանիքը վարձով բնակվում Է Աշտարակում, սակայն հաշվառված է գյուղում: Զինծառայողն ունի երեք […]

Մարդկանց ներկ են բաժանել, որ մինչև նախագահի այցը ներկեն իրենց տների արտաքին հատվածները. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանի իրողության մաս է դարձել այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ մասնավորապես մարզերի քաղաքապետարանները, իրենց համայնքի մաքրության և արտաքին տեսքը կարգի բերելու մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իմանում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է իրենց քաղաք այցելել: «Նման հերթական դեպքն այժմ Արարատի մարզի Մասիս քաղաքում է:  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 2–ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ