05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Կհամարձակվի՞. Ժամանակ

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ «Ժամանակ-ի հետ զրույցում անդրադարձավ օրերս Աժ նախկին պատգամավոր Հակոբ ձակոբյանին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունին, որի հետեւանքով տուժել են քաղաքացիներ: Նախարարը նշեց.

«Իհարկե, ստուգումներ եղել են, խախտումներն արձանագրվել են, տուգանքները եղել են մինչեւ մեկ միլիոն: Սա պետք է շարունակենք, եւ մարդիկ պետք է հասկանան, որ ավելի լավ է մի քիչ գումար ծախսեն, որպեսզի այդպիսի դեպքեր չլինեն», – ասաց նախարարը:

Հարցին՝ պետք է նման դե՞պք լիներ, որ ստուգումներ իրականացվեին, նախարարը պատասխանեց, որ ստուգումներ պարբերաբար կատարվում են, ստուգումների հետեւանքով եղել են տուգանքներ, եւ այն բացթողումները, որ կան, ներկայացվել են, բայց մարդիկ անփույթ են լինում, ես հանցավոր անտարբերություն եմ բնորոշում:

«Եթե հիշում եք, ես նոր էի նախարար նշանակվել, եւ մայրաքաղաքից մենք հանեցինք շարժական գազալցակայանները: Ծանր էր, բայց մենք կարողացանք այդ 25 գազալցակայանները հանել, եւ կարծում եմ, որ ԱԳԼՃԿ-ներում եթե տեսնենք ստուգումներից հետո խախտումներ, մենք կարգելենք նրանց հետագա գործունեությունը», – ասաց նախարարը:

Հարցին՝ չէ՞ որ դրանցից շատերը պատկանում են վարչապետին եւ Գագիկ Ծառուկյանին, արդյոք կարո՞ղ է նախարարը նրանց դեմ գնալ, Արմեն Երիցյանը արձագանքեց.

«Ես չգիտեմ՝ ում է պատկանում: Այն 25-ը որ հանել եմ, այդ 25-ի հետեւում էլ թույլիկ մարդիկ չէին կանգնած: Կարծում եմ’ եթե օրենք է, օրենքը բոլորիս համար է», – ասաց նա:  

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ