03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սոցապնախարարը զգուշանում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանին անհանգստացնում է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը.

«Ազդեցությունը մտահոգում է, որովհետև ազդեցությունը բնական է, որ լինում է բացասական իմաստով, բայց այսօր գնահատական տալ դեռևս չկայացած որոշմանը, ճիշտ չէ: Ես կարծում եմ, որ համապատասխան հանձնաժողովն այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է, և իր որոշումը կայացնելուց հետո մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու այս խնդիրներին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Հարցին, թե ՀԾԿՀ-ը որոշում կայացնելուց առաջ նախարարի հետ որոշակի շտկումներ կատարում է՝ հաշվի առնելով, որ նրա գլխավորած կառույցը լավագույնս է տիրապետում հանրության շրջանում սոցիալական վիճակին, Ասատրյանն արձագանքեց.

«Արդյոք սակագնի վերաբերյալ որոշում կայացնելիս պիտի հաշվի առնվի ձեր նշած հանգամանքը, թե՞ հաշվի են առնվում հայտը ներկայացրած ընկերության հիմնավորումները, ինչը որ պրոֆեսիոնալ գործունեություն է և հենց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի գործունեության օբյեկտն է ու առարկան»:

Պնդմանը, թե գողությունը և չարաշահումը ինչպես կարող են հիմանավորում լինել, նախարարը նշեց, թե համապատասխան հանձնաժողովն իր մասնագիտական եզրակացությունը պետք է ձևավորի օբյեկտիվ հենքի վրա և կարողանա կայացնել որոշում, որը թույլ կտա սահմանել ճիշտ սակագին: Հարցին, թե սոցիալական բունտ է հասունանում, ի՞նչ են մտածում իշխանություններին այս հարցի շուրջ, նախարարը պատասխանեց. «Իշխանությունները ոչ միայն մտածում են, այլ նաև գործում են:

Այս առումով պետք է ասեմ, որ շատ կարևոր են այն աշխատանքներն ու միջոցառումներն, որոնք ամենօրյա ռեժիմով քննարկվում ու նաև նախադրյալներ են ստեղծվում, որ դրանք արդեն գործնականում կիրառություն ստանան: Գրեթե բոլոր ուղղություններով այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, և մենք կունենանք համապատասխան առաջարկություններ առաջիկա ժամանակահատվածի համար»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ