11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանում  գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը  մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նախ կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստը, որին հաջորդել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիստի մասնակիցները  քննարկել և հավանության են արժանացրել ֆինանսատնտեսական ոլորտում համատեղ գործողությունների իրականացման  ծրագիրը, հաստատել են տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունն անդամ երկրների  տարածքում, ինչպես նաև մինչև 2020թ. միջտարածաշրջանային և միջսահմանային համագործակցությանն առնչվող հարցեր:

 ԱՊՀ անդամ երկրների վարչապետները հաստատել են մտավոր սեփականության ոլորտում համագործակցության խորացմանը, կադրերի վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Հումանիտար բնագավառում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հավանություն են տվել մշակութային հիմնական միջոցառումների ծրագրին 2016-2020թթ.  ժամանակահատվածի համար:

ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարներն ստորագրել են   ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացմանն ուղղված համաձայնագրեր,  այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների որակավորման բարձրացման մասին, Չափման միջոցների տեսակի հաստատման, չափագիտական ատեստավորման, ստուգաչափման և տրամաչափարկման համար իրականացվող փորձարկումների արդյունքների մասին համաձայնագրերը,  հաստատել են ԱՊՀ գործադիր կոմիտեում   պաշտոնյաների նշանակումներ:

Որոշվել է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2015 թ. հոկտեմբերին Դուշանբեում: Խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ԱՊՀ անդամ  պետությունների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը  Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի  հետ:

 

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ