Առաջին մոմը «Hyatt Place»-ում
Այսօր Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում կբացվի «Hyatt Place» հյուրանոցային համալիրը: Լրագրողների հետ զրույցում բացման առիթով «Hyatt Place» հյուրանոցային ցանցի Եվրոպա տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Անսելը նկատեց, որ հյուրանոցի բացումը կզարգացնի զբոսաշրջությունը Հայաստանում .
«Հայաստանում եղել եմ բազմաթիվ անգամներ ու միջազգային կազմակերպությունների մուտքը Հայաստանի տնտեսության համար մեծ դեր կունենա,-ասաց Անսելը,-«Hyatt Place»-ի կարևորագույն նպատակը բարձրակարգ հյուրասիրությունն է ու նաև ընկերական վերաբերմունքը հյուրի նկատմամբ: Լսելը կարևորագույն տե ունի մեր ցանցի մեջ, քանի որ մենք հետևում ենք և հյուրերի դիտողություններին, և աշխատակիցների նկատառումներին»:
Սթիվ Անսելը նշեց նաև, որ հյուրանոցային ցանցը գոյություն ունի շատ երկար տարիներ ու առավելություններից մեկը այն է, որ աշխատողները շարունակ վերապատրաստվում են ու պահպանում են իրենց բրենդ-ստանդարտները:
«Hyatt Place» հյուրանոցային համալիրի վաճառքի տնօրեն Անահիտ Թանթուշյանն էլ նշեց, որ այս պահի դրությամբ աշխարհում հյուրանոցային ցանցերի քանակը 600 է: Հյուրանոցը ունի 92 սենյակ`ստանդարտից մինչև լյուքս, նաև նախագահական սենյակ: Հյուրանոցը հարմարեցված է նաև հաշմանդամների համար:
Թանթուշյանը տեղեկացրեց, որ հյուրանոցի մոտ կառուցված է մատուռ, որտեղ նախագահ Սարգսյանը առաջինը մոմ կվառվի: