30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երեւանում մեկնարկել է «Նոր անուններ» միջազգային 5-րդ փառատոնը

Երևանի` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 28-ին կայացել է պատանի երաժիշտ-կատարողների` «Նոր անուններ» միջազգային 5-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարքեթինգի բաժինը, որ հովանավորում է մրցույթը:

Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ միջոցառման ընթացքում պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

«Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Ավստրալիայի և Վրաստանի մինչև 18 տարեկան չորս տասնյակից ավելի շնորհալի երաժիշտներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

«Փառատոնի անունը` «Նոր անուններ», արդեն իսկ խոսուն է. արվեստի ցանկացած ճյուղի կենսունակությունը պայմանավորված է սերնդափոխության ապահովմամբ, նոր անունների բացահայտմամբ, քաջալերմամբ և աջակցմամբ: Դասական երաժշտության աշխարհում առաջին քայլերն անելն իր դժվարություններն ունի նույնիսկ ամենաօժտված պատանիների համար: Անհրաժեշտ է հարթակ, որտեղ նրանք կկարողանան աշխարհին ներկայացնել իրենց տաղանդը և տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը: Այս փառատոնը հենց այդպիսի հարթակներից է. այստեղ տարբեր երկրների բազմաթիվ պատանի երաժիշտներ մեծ բեմ դուրս գալու, միմյանց հետ շփվելու, նոր փորձ ձեռք բերելու, մասնագիտական հմտությունները հղկելու հնարավորություն են ստանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրով է աջակցում այս հրաշալի նախաձեռնության իրականացմանը»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ փառատոնը կշարունակվի մինչեւ մայիսի 31-ը: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ